April 18, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռոման Գոցերիձե. «Վրաստանը հնարավոր է ապրիլից շրջանառության մեջ դնի սեփական դրամանիշ»

Ռոման Գոցերիձե. «Վրաստանը հնարավոր է ապրիլից շրջանառության մեջ դնի սեփական դրամանիշ»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)

Մարտի 8-ին վրացական հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել փոխվարչապետ Ռոման Գոցերիձեն եւ հայտարարել, որ Վրաստանը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ, որովհետեւ Ռուսաստանը չի ուղարկում խոստացած 60 միլիարդ ռուբլին։ Դրա հետեւանքով շատ ձեռնարկությունների կոլեկտիվներ աշխատավարձ չեն կարողանում ստանալ։ Ըստ Գոցերիձեի, Ռուսաստանը ձգձգում է դրամի առաքումը Վրաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով։ Խոսելով ռուբլու գոտու հեռանկարի մասին՝ Գոցերիձեն ասել է, որ Ռուսաստանը հավանաբար շուտով շրջանառության մեջ կդնի սեփական դիամանիշ եւ Վրաստանը ստիպված կլինի նույնպես դիմել նման քայլի։ Դա կարվի այս տարվա ապրիլին։

Խոսելով Վրաստանում տնտեսական ռեֆորմներ անցկացնելու հարցերի մասին՝ Գոցերիձեն հերք էլ է այն լուրերը, ըստ որոնց այժմյան կառավարությունը չունի տնտեսական ծրագիր եւ ոչինչ չի արել գոյություն ունեցող տնտեսական կառուցվածքները փոխելու համար: Ըստ Գոցերիձեի, վրացական տնտեսական ռեֆորմների ծրագիրն արդեն հավանության է արժանացել տարադրամային ֆոնդի փորձագետների եւ Համաշխարհային բանկի կողմից։ Ներկայումս Վրաստանում են գտնվում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրում են տնտեսական իրավիճակը եւ երաշխավորություններ են մշակում երկիրը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար։ Համաշխարհային բանկը, ըստ երեւույթին, Վրաստանին զեղչ տոկոսներով վարկ կտրամադրի 15 միլիոն դոլարի սահմաններում,– հայտնել է Գոցերիձեն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives