July 23, 2021

Ռմբակոծվել է Նովի Աֆոնը. 4 հայ զոհվել է.

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)

Մարտի 4-ին Աբխազիայի Հանրապետության ԳԽ մամլո ծառայությունը հայտնել է, որ առավոտյան վրացական օդուժի ՍՈԻ–25 երկու ինքնաթիռ հրթիռառմբային հզոր հարված են հասցրել Նովի Աֆոն քաղաքի բնակելի թաղամասերին, Վերին Էշեր եւ Պսիրցխա գյուղերին, որի հետեւանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում 4 հայ. 3 կին եւ 12-ամյա մի աղջիկ։ Այսպիսով, Աբխազիայի մայրաքաղաք վրաց զինվորների ժամանումր մարտական գործողությունների հերթական սաստկացման սկիզբ դարձավ։ Այնուհետեւ հաղորդվում է, որ Շեւարդնաձեն խորհրդակցություն է անցկացրել Աբխազիայում վրացական զորքերի հրամանատարության հետ։ Խորհրդակցությունում քննարկվել են Աբխազիայի Հանրապետության տարածքի բռնազավթման, զորքերի մարտական պատրաստության եւ Գուդաուտայի շրջանի վրա զրոհի հետ կապված հարցեր։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives