May 6, 2021

Ռմբակոծվել են սահմանամերձ բնակավայրերը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(777), չորեքշաբթի

Հայաստանի օդային և ցամաքային սահմանների պարբերական խախտումներով Ադրբեջանը ձգտում է չհայտարարված պատերազմի մեջ ներքաշել Հայաստանի Հանրապետությանը: Երեկ՝ օգոստոսի 30-ին, ադրբեջանական բանակի երկու ռազմական ինքնաթիռներ, ներխուժելով Գորիսի տարածք, ռումբեր են նետել Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղերի և դրանց պաշտպանական դիրքերի վրա:

Հակառակորդը փորձում է ակտիվացնել գործողությունները նաև Հայաստանի հյուսիսային սահմանների ուղղությամբ: Այսպես, նույն օրը երեկոյան ադրբեջանական զինյալները հրդեհել են Նոյեմբերյանի Կոթի գյուղի մրգատու այգիները, այնուհետև հրազենից կրակ են բացել շրջանի սահմանապահ ուժերի դիրքերի վրա: Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հայ մարտիկները փախուստի են մատնել ադրբեջանցիներին՝ պատճառելով նրանց կենդանի ուժի կորուստներ: Մեր կողմից տուժածներ չկան:

Հակառակորդը շարունակում է ուժեր կենտրոնացնել Կրասնասելսկի սահմանների ուղղությամբ՝ միաժամանակ կենդանի ուժ և տեխնիկա կուտակելով Մութադարա և Նովոիվանովկա բնակավայրերի մոտ:

Հայաստանի սահմանամերձ մյուս գոտիներում անցած գիշեր միջադեպեր չեն գրանցվել:

Օգոստոսի 31-ի լուսաբացին ադրբեջանցիները վերսկսել են ագրեսիվ գործողությունները Հայաստանի հարավային սահմանների ուղղությամբ: Զանգելանի զինված կազմավորումները տեխնիկայի աջակցությամբ գրոհել են Մեղրու շրջանի Նյուվադի գյուղի պաշտպանական դիրքերը: Հայկական ուժերը ետ են մղել գրոհը՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ: Մեր կողմից կան վիրավորներ: Օրվա ընթացքում Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ էր:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives