March 29, 2024

Ջանյաթաղն ու Գյուլաթաղն ազատագրված են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)

ԼՂՀ ռազմական իրավիճակը մնում է լարված։ Ըստ ինքնապաշտպանության ուժերի շտաբից ստացված տեղեկությունների, մարտի 17-ին Մարտակերտի շրջանում հայկական ինքնապաշտպանական ուժերը, զարգացնելով առաջխաղացումը թշնամուց ազատագրել են Ջանյաթաղ եւ Գյուլաթաղ գյուղերը, ինչպես նաեւ ռազմական կարեւորություն ունեցող մի շարք բարձունքներ։ Ծավալված մարտերի ընթացքում ՝ ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծ կորուստ։ Առգրավվել են 1 ականանետ եւ մի քանի մեքենաներ։ Հայկական կողմից նույնպես կան զոհեր եւ վիրավորներ։

Նույն օրը երեկոյան Ադրբեջանի Հանրապետության Աղդամի շրջանի տարածքից հեռահար թնդանոթներից հրետակոծման են ենթարկվել Ստեփանակերտի արվարձանները։ Արձակվել է 9 արկ։ Տուժածներ չկան։ «Հայլուրի» Մարտունու թղթակիցը տեղեկացնում է, որ Ֆիզուլու շրջանի ռազմական հենակետերից թնդանոթներից եւ «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել են շրջանի Գեւորգավանի տեղամասի պաշտպանական ամրությունները։ Ձեռնարկվում են պատասխան գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Վերջին օրերի ընթացքում նկատելիորեն ուժեղանում է լարվածությունը ՀՀ սահմաններում։ Շրջխորհուրդների գործադիր կոմիտեներից ստացված տեղեկությունների համաձայն մարտի լույս 18-ի գիշերը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծվել եւ հրետակոծվել են Արարատի շրջանի Սոտք, Իջեւանի՝ Վազաշեն, Մեղրու՝ Նյուվադի եւ Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղերը։

Տուժածների եւ վնասների մասին տեղեկություններ չեն հայտնել։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives