June 13, 2021
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Պ. Գրաչովը ռազմական տեխնիկայի մի մասը Վրաստանին հանձնելու կողմնակից է

Պ. Գրաչովը ռազմական տեխնիկայի մի մասը Վրաստանին հանձնելու կողմնակից է

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)

Դաշնակցային Ռուսաստանի Գերագույն խորհրդի պնդմամբ պատգամավորներին տեղեկացնելով, թե ինչպիսին է ռազմական տեխնիկայի իրավիճակը Վրաստանում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պ. Գրաչովը մայիսի 29-ին հաղորդել է, որ 1991թ. վրաց գրոհայինները անդրկովկասյան զինվորական ստորաբաժանումներից հափշտակել են 10 հրասայլ, իսկ ԴՕՍԱԱՖ-ի հանրապետական կազմակերպությունից` 15 զրահամեքենա:

Պ. Գրաչովն առաջարկել է «քաղաքական եղանակով լուծել Վրաստանում զորքերի կարգավիճակի հարցը» և արտահայտվել է ռազմական տեխնիկայի մի մասը Թբիլիսիի իշխանություններին հանձնելու օգտին: Նախարարը նշել է, որ վրացական կառավարությունը «ավելի ու ավելի համառորեն է այդ պահանջում»:

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ վերջերս Անդրկովկաս այցելած Պ. Գրաչովը ասել է, թե իշխանության փոփոխմամբ նկատմամբ վերաբերմունքը Վրաստանում զգալիորեն բարելավվել է: Նախարարը հաղորդել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեք բերվել ռազմական տեխնիկայի մի մասը վրացական կողմին հանձնելու վերաբերյալ, պայմանով, որ այն չի օգտագործվի ազգամիջյան հակամարտություններում:

Ըստ «Ինտերֆաքսի», Պ. Գրաչովը նշել է, որ տվյալ համաձայնությունը ուժի մեջ կմտնի միայն Ռուսաստանի նախագահի և Գերագույն խորհրդի հաստատումից հետո:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives