December 3, 2024

Պատվիրակությունը Մինսկում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.

ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Մինսկ է մեկնել  Հայաստանի պատվիրակությունը, որը կմասնակցի ԱՊՀ երկրների միջև ռազմական հարցերի կարգավորման նպատակով այսօր Մինսկում կայանալիք բարձր մակարդակի հանդիպմանը: Պատվիրակության կազմում չկան ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ օրերս Մինսկում սկսված ԱՊՀ-ի անդամ երկրների ռազմական փորձագետների հանդիպումների ընթացքում կազմվել են մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք ստացել և  ուսումնասիրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այդ փաստաթղթերի նախագծերը հիմնականում վերաբերում են ԱՊՀ-ի զինված ուժերին հետագա ճակատագրին: Ընտրության երկու հնարավորություն կա` ԱՊՀ երկրների զինված ուժերը կամ պետք է միացյալ լինեն, կամ առանձին-առանձին: Սակայն ինչպես նշեց փոխնախարարը, անկախ այդ բանակցությունների արդյունքներից, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իրագործել սեփական զինված ուժերի աստիճանական ստեղծման իր մտադրությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives