June 21, 2021
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Պատերազմական գործողություններում` որոշ հավասարակշռություն

Պատերազմական գործողություններում` որոշ հավասարակշռություն

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Հունիսի 16-ի երեկոյան պատերազմական գործողություններում հաստատվել է որոշ հավասարակշռություն: Մարտակերտի շրջանում հայերը պաշտպանում են Մարաղա-Մարգուշավան-Հասանգայա-Լեոնարխ գիծը: Ադրբեջանի բանակի հսկողության տակ են գտնվում Թալիշ, Չայլու և Մատաղիս գյուղերը, որոնց ընդհանուր բնակչության թիվը կազմում է շուրջ 6000 մարդ:

Ծայրահեղ ծանր է Մարաղա-Մարգուշավան գյուղերի վիճակը, որոնց անմիջական մոտակայքում` Ադրբեջանի Հանրապետության Թարթառի շրջանում նկատվում են թշնամու զինյալ ուժերի և տեխնիկայի մեծ կուտակումներ: Լուրջ վտանգի տակ է Մարտակերտ քաղաքը, որը ենթարկվում է անընդհատ հրետակոծության:

Չնայած այս ծանր կացությանը, հայերին հաջողվել է մի քանի ուղղություններում զգալի հարվածներ հասցնել թշնամուն` կենդանի ուժի կորուստներ պատճառելով նրան:

Ասկերանի շրջանում ևս, որի սահմանային գոտին ենթարկվում է հրետակոծության, հաստատվել է ուժերի համեմատական հավասարակշռություն: Ազատամարտիկների ձեռքին են Նախիջևանիկ գյուղի վրա իշխող բարձունքները, իսկ գյուղը գտնվում է ադրբեջանցի զինյալների հսկողության տակ: Նախիջևանիկ գյուղի մոտ հայերը ոնչացրել են թշնամու մեկ զրահամեքենա:

«Գրադ» կայանքից հրետակոծվել են Ասկերանի շրջանի բնակավայրերը, որտեղ կան ավերածություններ: ԼՂՀ ներքին գործերի նախարարության տվյալներով, հունիսի 16-ին Ասկերանի ճակատում զոհվել են 2, վիրավորվել` 19 ազատամարտիկներ:

Շահումյանի շրջանի, որի ամբողջ տարածքը հունիսի 15-ից անցել է ադրբեջանցիների հսկողության տակ, ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives