June 22, 2021

Չի ռմբակոծվում ընդամենը 3 գյուղ

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)

Հունիսի 8-ի եւ 9-ի գիշերը ադրբեջանական ուժերը Թովուզի շրջանի կրակակետերից՝ ծանր հրետանուց եւ «Գրադ» կայանքներից վերստին հրետակոծել են Տավուշի շրջանի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր, Չինարի, Չորաթան և Արծվաբերդ գյուղերը եւ Բերդ շրջկենտրոնը։ Հունիսի 8-ի գիշերը միայն Բերդում վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Ավերվել են առանձնատներ։ Թովուզում հողին է հավասարվել 2 բնակելի տուն։

Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը կրկին ուժգին հրետակոծության են ենթարկվել շրջանի գրեթե բոլոր գյուղերը եւ շրջկենտրոնը։ Բարեբախտաբար այս անգամ զոհեր եւ վիրավորներ չեն եղել, ավերածություններ կան վերը նշված գյուղերում։ Ավերվել է նաեւ շրջկենտրոնի հանրախանութի շենքը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives