December 7, 2024

Չերչիլը ռուսական հարցի մասին

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 11 հունվարի, 1920թ., թիվ 8

Համայնքների պալատը դեկտեմբերի 15-ին ընդունել է զինվորական բյուջեն, որ հասնում է 405 մլն ֆունտ ստեռլինգի: Չերչիլը հայտարարեց, որ մոտակա ելևմտական տարին՝ բյուջեն չպիտի հասնի այդ գումարի քառորդ մասին: Ապա խոսելով ռուսական հարցի մասին՝ Չերչիլը ասաց, որ ռուսական հարցի վերաբերմամբ բռնած ուղին՝ արդյունք է գերագույն խորհրդի որոշման: Այս տարի բոլշևիկներին պահում էին Կոլչակն ու Դենիկինը, բայց եթե այս վերջինների ուժը ոչնչացվի, բոլշևիկները կարող են իրենց ուժը ուղղել Բալթյան պետությունների, Լեհաստանի և Ֆինլանդիայի դեմ, իսկ նրանց մի մասը օգտագործել Պարսկաստանի վրայով առաջխաղալու մինչև Հնդկաստանի սահմանները՝ անիշխանությունը տարածելով ամբողջ Ասիայում: Եթե այդ օրը հասնի՝ մենք այն ժամանակ կհասկանանք, որ ոչ թե մենք ենք կռվել Դենիկինի և Կոլչակի համար, այլ Կոլչակն ու Դենիկինն են կռվել մեզ համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives