October 29, 2020

Ուղղաթիռում պայթուցիկ նյութ եւ զենք չի եղել

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334)

Դեկտեմբերի 17-ին ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, թե Վրաստանի զանգվածային լրատվության միջոցներում հաղորդումներ են տրվել այն մասին, որ դեկտեմբերի 14-ին խփված ուղղաթիռի անկման վայրում ռուսաստանյան եւ վրացական կողմերի ներկայացուցիչներն իբր հայտնաբերել են պայթուցիկ նյութ եւ մեծ քանակությամբ զենք, դրանով իսկ հասարակայնությանը ներշնչելով այն միտքը, թե ռուսաստանյան ուղղաթիռի անձնակազմը մարդասիրական օգնության հետ առնչություն չունեցող խնդիր է կատարել։

Իրականում, նշված է հայտարարության մեջ, ուղղաթիռի անկման վայրում հայտնաբերել են միայն օդաչուների անձնական զենքը (2 ինքնաձիգ, 1 ատրճանակ եւ մի քանի նռնակ)։ «Ըստ երեւույթին, Վրաստանում ոմանք շատ են ուզում թաքցնել կատարվածի մասին ճշմարտությունը, ստվեր գցել վրաց-աբխազական հակամարտության քաղաքական կարգավորման ռուսաստանյան կողմի խաղարարար ջանքերի վրա»,– ընդգծված է փաստաթղթում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives