March 28, 2024

Ողջունում եմ համագումարը հայ զինվորականների

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Ռազմիկ, Թիֆլիս

Ռազմիկ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 3

Ֆրոնտից: Բոլոր ճնշված ազգերի ազատագրման արշալույսին անկեղծորեն ողջունում եմ համագումարը հայ զինվորականների, որոնք կռվում են Հայաստանի երջանկության, նրա կատարյալ ինքնօրենության սկզբունքով:

Գիտակցորեն բախտավոր եմ, որ ինձ հաջողվեց ստանալ կայանից թույլտվություն հայկական կորպուս կազմելու առթիվ. կորպուս, որ պետք է լինե պատնեշ ֆրոնտի կայունության և հեղափոխության նվաճած ազատությունների պաշտպանության երաշխիք:

Ցանկանում եմ հաջողություն համագումարի աշխատանքներին՝ կենդանի իրականություն դարձնելու բովանդակ հայ ժողովրդի նվիրական իղձերը, որի պայմանները ստեղծված են Ռուսական հեղափոխությամբ:

Ազատ Հայաստանի բախտը Ձեր վստահելի ձեռքերումն է:

Կովկասյան ֆրոնտի կոմիսար՝ Դոնսկոյ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives