July 27, 2024

«Նոր ուղու» նոր «վոյաժը»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)

Վրաստանի ազգային անկախություն կուսակցության նախագահ Իրակլի Ծերեթելու նախաձեռնությամբ Թբիլիսիսում նոր հանդիպում են ունեցել Ադրբեջանի անկախ դեմոկրատական կուսակցության եւ Հայաստանի «Նոր ուղի» չգրանցված կազմակերպության ներկայացուցիչները։ Ծերեթելու տեղեկատվության համաձայն, «Նոր ուղին» ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անխախտելիությունը եւ համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղն առանց որեւէ կարգավիճակի մնա Ադրբեջանի կազմում։ Միակ պահանջը Դարաբաղի բնակչության անվտանգությունը երաշխավորելն է։ Ենթադրաբար հաջորդ հանդիպումներին «Նոր ուղու» գործիչները սեփական անվտանգության երաշխիքներ են հայցելու։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives