December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Նոր ուղին» ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մեկնաբանությամբ

«Նոր ուղին» ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մեկնաբանությամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)

Մեկնաբանելով Կտրիճ Սարդարյանի եւ Աշոտ Բլեյանի ստեղ­ծած կազմակերպության գործու­նեությանը՝ ՀՀ գլխավոր դատա­խազի տեղակալ Վլադիմիր Հով­հաննիսյանը Արմենպրեսի թղ­թակցին ասել է.

– Արցախի հայ բնակչության պատերազմի վերածված ազատագրական պայքարը շատ մարդկանց մեջ ոգեւորությունից բացի առաջ բերեց նաեւ մտահո­գության եւ ցավի զգացում։ Բնա­կան է. պատերազմում մարդիկ են զոհվում, զոհվում են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդներ։ Այս առումով հասկանալի է բոլոր նրանց վար­քագիծը, ովքեր ձգտում են ինչ-որ կերպ նպաստել պատերազմի շուտափույթ ավարտին: Ես խորապես ցավակցում եմ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի բո­լոր այն ծնողներին, ովքեր պա­տերազմի ընթացքում զավակ են կորցրել։ Որպես մարդ ինձ համար հասկանալի եւ ընդունելի է Ա. Բլեյանի եւ Կ. Սարդարյանի նպատակը՝ աջակցել պատերազ­մի արագ ավարտին։ Սակայն անընդունելի եմ համարում գործու­նեության այն մեթոդը եւ հայեցակետը, որով նրանք ձգտում են հասնել իրենց նպատակին։

Այսօր, երբ միջազգային հանրությունը գործնական լուրջ քայլեր է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը արդարացի եւ երկուստեք ընդու­նելի պայմաններով լուծելու հա­մար, առնվազն տարօրինակ է Ա. Բլեյանի եւ Կ. Սարդարյանի կոչերը՝ հրաժարվել պայքարից եւ գնալ միակողմանի զիջումների։

Մեր ժամանակներում այլակարծությունը եւ դրան համապա­տասխան գործունեության յուրա­քանչյուր դրսեւորում գովելի է։

Սակայն Արցախի հարցում, եւ հատկապես պայքարի այս փու­լում դրսեւորվող նրանց այլակարծությունը, կարծում եմ, վտանգավոր է եւ շատ վնասաբեր։ Ինչ վերաբերում է ստեղծվող նոր կու­սակցությանը, ես հանձնարարել եմ ՀՀ դատախազության համապատասխան բաժնին՝ ստուգել Ա. Բլեյանի եւ Կ. Սարդարյանի կողմից «Նոր ուղի» կուսակցութ­յան հիմնադրման հետ առնչվող բոլոր հանգամանքները։

Խմբագրության կողմից. Հիշեցնենք, որ «Երկիր»-ը ս.թ. փետրվարի 26-ին դիմել էր Հայաստանի արդարադատութ­յան նախարարություն պարզելու՝ գրանցվա՞ծ է, արդյոք, «Նորուղի» կազմակերպությու­նը։ Երեկ պաշտոնական պա­տասխան ստացանք, «…հայտնում ենք, որ «Նոր ու­ղի» հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրությունը ՀՀ արդա­րադատության նախարարությունում չի գրանցվել: Ուրեմն՝ չի գրանցվել, բայց գործում է եւ, մեր կարծիքով, գործում է մեր ժողովրդի ու պետության դեմ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives