«Հայաստանի Հանրապետություն», 12 օգոստոսի, 1993թ., թիվ 159(763), հինգշաբթի
ՀՀ ԱԳՆ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայությունը «Նոյյան տապան» գործակալության թղթակցին հայտնել է, որ օգոստոսի 10-ի երեկոյան Հռոմում կարճատև խորհրդակցություններ են տեղի ունեցել իննյակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է հաջորդ երկու օրերի աշխատակարգը: Օգոստոսի 11-ին նախատեսված էր իննյակի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի պատվիրակության հետ, որը օգոստոսի 10-ի ուշ երեկոյան ժամանել է Հռոմ: Երեք կողմերի հանդիպումից հետո իննյակը կառաջարկի ժամանակացույցի նոր նախագիծ, որում հաշվի կառնվեն կողմերի ընդունելի համարված առաջարկները: