October 23, 2020

Նախագահի փոքր վրիպումի մեծ արմատը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 22 դեկտեմբերի, 247 (336)

Ես պատրաստվում էի հերքել հանրապետության նախագահի  դեկտեմբերի 16-ի ելույթում ասվածը, թե իբր ես 200 մարդ եմ ազատել աշխատանքից, բայց պաշտոնականորեն ստուգված փաստը՝ 9 մարդ («Երկիր», 19 դեկտեմբերի) կանխեց ինձ: Մնում էր կռահել, թե որտեղ է 200-ի արմատը եւ որքանով  են անաչառ մեր օրենսդիր ու դատաքննչական մարմինները:

Ով ղեկավարել է որեւէ մեծ կամ փոքր օղակ, կիմանա, թե ինչ ասել 200 մարդու աշխատանքից ազատելը, այդքանի հետ մեկ առ մեկ ճակատ-ճակատի զարկվելը եւ մի այդքան էլ դատաքննության ծառայողների հետ զրուցելը: Դա ֆիզիկապես անհնար է, ազատողի համար՝  աղետալի: Ես շատ կուզենայի գոնե ժամանակավորապես մաքրել եթերը անգրագիտությունից, հեռուստապետկոմի  մի 2750 անձնակազմից ազատել 200-ից ավելին եւ աշխատանքի ընդունել գրագետ ու օժտված մարդկանց: Դա չի արվել այն պայմաններում, երբ կրճատված է եղել բյուջեի մեկ հինգերորդը, եւ ես դրված եմ եղել առնվազն 400 մարդ ազատելու ֆանտաստիկ խնդրի առջեւ: Ես այդ 400-ը հասցրել եմ 10-ի: Իմ հրամանով եը իմ ստորագրությամբ ազատել եմ մեկ մարդ, որն անօրինական փաստաթուղթ էր եթեր հաղորդել եւ որին հետ եմ ընդունել դատաքննչական մարմնի միջնորդությամբ: Չորս խմբագրությունների լուծարքի ու վերակազմության հետեւանքով դուրս են նացել 9 հոգի, որոնցից 3-ը վերադարձել են նույն ճանապարհով: Չեմ խոսում իրենց դիմումով հեռացածների ու նրանցից 4-ի վերադառնալու մասին: Չեմ խոսում նաեւ նրանց մասին, ում պաշտոնն իջեցվել է աշխատավարձի պահպանումով, որոնցից մեկը թյուրիմացության մեջ է գցել լրագրողներին։ Այս է պատկերը։

Իրողությունն այն է, որ մեր դատաքննչական մարմինները կապել են իմ ձեռքերը խորհրդային օրենքներով եւ ինձ անուղղակիորեն հասկացրել, որ մեր աշխարհում ոչինչ փոխել հնարավոր չէ, քանի դեռ փոխված չեն օրենքները։

Իմ նախագահ նշանակվելուց ամիսներ անց կազմել եմ մի հանձնաժողով՝ ստուգելու ռադիոհեռուստակենտրոնի ֆինանսա–տնտեսական վիճակը: Բացահայտվել են անհանդուրժելի խախտումներ՝ սարքավորումների անօրինական վաճառք եւ այլն: Ես ազատել եմ տեխնիկական ծառայության ղեկավարությանը եւ ինչ-որ գործադուլային կոմիտեի  վերջնագրային պահանջով կասեցրել հրամանը, որպեսզի կայանը չկանգնեցվի , հաղորդումները չխափանվեն: Գործը հանձնել եմ հանրապետական դատախազություն եւ սպասել Մյասնիկյանի շրջանի դատախազության պատասխանին։ Պատասխանը եղել է անորոշ՝ նորից ստուգել։ Ինձ ներկայացել է դատախազությունից պրն Շիրվանյանը առավել անորոշ խոսքերով, որոնց մոտավոր իմաստն այն էր, թե գլուխ չեն հանում: Հասկացել եմ, որ գլուխ ցավեցնել չեն ուզում։

Այս ընթացքում հեռուստատեսության տեխնիկական ծառայության ղեկավարությունը կարողացել է մոտ 200 մարդու ստորագրություն հավաքել, թե նախագահ Հենրիկ Հովհաննիսյանը պայքարում է մասնագետների դեմ եւ թյուրիմացության մեջ է գցել Գերագույն խորհրդի մամուլի եւ լրատվության հանձնաժողովին։ Կազմվել է «հանձնաժողով» չորս պարոնայք պատգամավորներից, որոնց ամբողջ ստուգումը եղել է մեկ թե երկու ժամվա այցելություն։ Նրանցից երեքն այցելել են ինձ եւ ասել են… ոչինչ, մի հարց են տվել՝ ի՞նչ արժե հայտարարության մեկ րոպեն։ Ահա այս «ստուգման» չեղած արդյունքների մասին հայտարարվել է 1990թ. սեպտեմբերի 12-ի Գերագույն խորհրդի նիստում, առանց թեկուզ մեկ փաստ հիշատակելու, եւ հոլովվել է 200 թիվը։ Կեղծիք եւ սուտ օրը ցերեկով: Ի՞նչ էին ստուգել, ի՞նչ էին պարզել, ոչ ոք չիմացավ, եւ Գերագույն խորհրդի նախագահն էլ չհետաքրքրվեց: Կարդացվեց իմ գրավոր հրաժարականը, ասվեց՝ «մարդկային լեզվով է գրված, պետք է լինել մարդկային», եւ եղան «մարդկային»։ Ես չգիտեմ ինչ է մաֆիան, բայց հեռուստատեսության տեխնիկական ծառայության ղեկավարության վարքագիծը տվյալ դեպքում մաֆիական էր։ Դա շրջանցվեց խորհրդի մամուլի ու լրատվության հանձնաժողովում՝ ոմանց հիշողության մեջ թողնելով 200 թիվը, որպես հեոուստաուսդիոպետկոմի նախկին նախագահին վարկաբեկող «փաստ»։

Լսելով հանրապետության նախագահի անուղղակի ակնարկը 200 տուժած ուրվականների մասին, դա ընդունեցի որպես անհիմն հիշեցում իմ «սխալների», բայց հետո հասկացա, որ նախագահին հայտնի է արժեքի մոտավոր գործակիցը, բայց ոչ արժեքը։ Ժողդատարանի ներկայացրած թվաբանությունը՝ 9 մինուս 3, ճիշտ է, բայց կապ չունի այն 200-ի հետ, որ մեկուկես տարի առաջ ծուխ էր արձակել Գերագույն խորհրդում։ Վատ չէր լինի, եթե հին հարդը քամուն տալիս մի քիչ ուշադիր լինենք անցորդի հանդեպ։

Հենրիկ Հովհաննիսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives