March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Մոսկվայում սկսվել է Աբխազական տագնապի կարգավորման բանակցությունները

Մոսկվայում սկսվել է Աբխազական տագնապի կարգավորման բանակցությունները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259)

Երեկ Մոսկվայում սկսվեցին աբխազական տագնապի կարգավորման բանակցությունները, որին մասնակցում էին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևարնադձեն, Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վլադիսլավ Արձինբան, ինչպես նաև հյուսիսային Կովկասի հանրապետությունների, երկրամասերի և մարզերի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, չորեքշաբթի ուշ գիշերը Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանրագումարի է բերել ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Վրաստանի և Աբխազիայի առաջարկությունները և նախապատրաստել է միասնական փաստաթուղթ: Նրանով առաջարկվում է դադարեցնել կրակը առճակատման գոտում, ինքնավար հանրապետություններից դուրս բերել վրացական բոլոր զինկազմավորումները և մտցնել խաղաղարար ուժեր, ինչպես դա կատարել է հարավային Օսիայում:

Սակայն, ինչպես հայտնի է դարձել, վրաց զորքերի դուրսբերման առաջարկությունը ձեռնտու չի Թբիլիսիին. այդ դեպքում ինքնավարությունում կմնան միայն աբխազական գվարդիայի զինկազմավորումները: Այս հարցի շուրջը թեժ վեճեր ծագեցին փորձագետների հանդիպման ժամանակ: Բացառված չէ, որ հենց այս կետի պատճառով բանակցությունները կարող են ձախողվել:

Բացի այդ, Վրաստանը պահանջում է ցրելը Աբխազիայի խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել, որը վճռականորեն մերժում է աբխազական կողմը՝ պահանջելով հանրապետության անվանումից հանել «ինքնավար» բառը: Աբխազական կողմը նաև չի ընդունում, որ բանակցությունների ամփոփիչ փաստաթուղթը ստորագրեն միայն Ելցինն ու Շևարնադձեն:

Ռուսաստանի ԱԳ նախարարության լրատվության և մամուլի վարչությունում լրագրողներին հայտնել են, որ «բոլոր մասնակիցների միջև կայացած համաձայնությամբ մինչև բանակցությունների ավարտը արգելք է դրվել բանակցություններին վերաբերվող ցանկացած հաղորդման վրա»:

Ինչպես լրագրողներն հաղորդել են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում մոսկովյան բանակցություններում քննարկվելու է նաև երկաթուղու աշխատանքի և Հայաստանի ռուսական հացահատիկ հասցնելու հարցը:

Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահը վերջին հարցի կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի նախագահների հետ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives