July 26, 2024

Միակ խոչընդոտը Հայաստանն է…

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Ս.Դեմիրելը, ընդունելով Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Ա.Աբասովին, գոհունակութ­յուն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների ներ­կայիս վիճակի կապակցությամբ եւ հավաստիացրել, որ հետագայում եւս Թուրքիան ամեն բան կանի Ադրբեջանի տնտեսական զարգաց­մանը նպաստելու ուղղությամբ։ Այսպես, նախորդ տարի Ադրբեջանին տրամադրված 60 հազար տոննա ցորենի փոխարեն այս տա­րի կառաքվի 500 հազար տոննա։ Միակ դժվարությունը, ըստ Դեմիրելի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չդադարող պատերազմն է։ Շատ ավելի դյուրին կլիներ հա­ղորդակցվել ուղիղ ճանապարհով, այլ ոչ թե Բաթումի կամ Օդեսայի նավահանգիստներով։ Այդ առումով Դեմիրելը բարձր է գնահատել Թուրքիայի եւ Ռուսաստանի հա­մատեղ ջանքերը հակամարտութ­յան դադարեցման ծրագրեր մշակելու ուղղությամբ։

Աբասովին ընդունել է նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Հ. Ջինդորուքը։ Նա հա­վաստիացրել է, որ ցանկացած պայմաններում Թուրքիան կպաշտպանի Ադրրեջանի շահերը. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հա­կամարտության խաղաղ դադարե­ցումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջակա­նության ընդունման դեպքում»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives