October 28, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Մենք ստիպված ենք զենքով պաշտպանել մեր անվտանգությունը ազատությունը

Մենք ստիպված ենք զենքով պաշտպանել մեր անվտանգությունը ազատությունը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • 0

«Երկիր», 18 փետրվարի, 1992թ.

Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության խորհրդի դիտորդների պատվիրակությունն ընդամենը չորս ժամ է գտնվել ԼՂՀ, հասցնելով այցելել միայն Մալիբեյլի և Քարինտակ գյուղերը:

Չորս հոգուց բաղկացած պատվիրակությանը Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանրապետության վարչապետ Օ. Եսայանը, վարչապետի տեղակալ Բ. Առուշանյանը, ԳԽ քարտուղար Վ. Հակոբյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Ղարաբաղի ղեկավարները պատվիրակությանը ներկայացրել են ճգնաժամի էությունն ու բնույթը, հատուկ մատնանշելով, որ դա բախում չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այլ Ղարաբաղի ագատագրական շարժումն է, որը չպետք է դիտել Հայաստանի կողմից  հավակնություններ հարևան հանրապետության հողատարածությունների հանդեպ։ «Մենք մտադիր ենք եւ ցանկանում ենք այդ խնդիրն Ադրբեջանի հետ լուծել խաղաղ ճանապարհով: «Բայց այսօր, երբ Ադրբեջանը պատերազմ է ծավալել մեր հանրապետության դեմ, ստիպված  ենք զենքի միջոցով պահպանել մեր անվտանգությունը եւ ազատությունը»,- ասել է Ա. մկրտչյանը։ Լորդներին Նա դիտորդներին նաեւ հայտնել է, որ Ադրբեջանն առայժմ բանակցությունների ոչ մի առաջարկություն չի ուղղել Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին:

Պատվիրակության անդամները նշել են, որ իրենք Ղարաբաղ են այցելել ԵԱՀԽ-ի որոշումով՝ անձնապես ծանոթանալու այդ երկրամասում տիրող իրավիճակին եւ աշխատելու երկու կողմերի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հետ։ Եվրոպա վերադառնալուց հետո խումբն իր առաջարկություններն ու դիտողությունները պետք է ներկայացնի ԵԱՀ խորհրդին։ Պատվիրակության անդամները ցանկություն են հայտնել տեսնել Մալիբեյլի գյուղը և Կրկժան թաղամասը, քանի որ այդ վայրերում «վերջերս տեղի են ունեցել են ունեցել պատերազմական գործողություններ:

Մատնանշելով, որ պատերազմական գործողությունները հիմնականում ընթանում են գյուղերում, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լ. Մելիք-Շահնազարյանն առաջարկել է լինել նաեւ Փառուխ եւ Խրամորթ գյուղերում, որոնք վերջերս ավերվել են Ադրբեջանի զինյալ ուժերի կողմից։ Տեւական եւ թեժ բանավեճերից հետո կողմերը համաձայնության են եկել, որ պատվիրակությունը պետք է ուսումնասիրի Ստեփանակերտին պատճառված ավերածությունները, այցելի Մալիբեյլի եւ Քարինտակ։ Փառուխ եւ Խրամորթ գյուղեր այցելելուց հրաժարվելը հանձնաժողովը պատճառաբանել է ժամանակի սղությամբ։ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների հետ գործնական այդ ծրագիրը կատարելուց հետո հանձնաժողովը ժամը 3-ին թողել է Ստեփանակերտը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives