April 19, 2024

Մեկնաբանում է Ջոն Մարեսկան

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

Լեռնային Ղարաբաղի վերա­բերյալ Հռոմի հանդիպումներում ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցիչ Զոն Մարեսկան, ամերիկյան կոնգ­րեսի ԵԱՀԽ-ի գծով հանձնաժողովի նիստում անդրադառնալով Հռոմում փետրվարի 26-ից մինչեւ մարտի 1-ը տեղի ունեցած հանդիպմանը, մասնավորապես ասել է. «Անչափ ծանր եւ բարդ բա­նակցություններից հետո Մինսկի խումբը հասավ հետեւյալ խնդիրնե­րի շուրջ համաձայնագրի կնքմանը.

ա. Հրադադարից հետո ԵԱՀԽ–ի դիտորդական միսիան հակամարտության գոտի ուղարկե­լու համար անհրաժեշտ գործու­նեության ծրագրի նախագիծ,

բ. Դիտորդների ուղարկման հետ կապված նախապատրաստա­կան աշխատանքներ, ապա փորձա­գետների խմբերը հակամարտության գոտի ուղարկելու համար ԵԱՀԽ–ի հարցման եւ պահանջագրի ներկայացում,

գ. Հրադադարի ժամկետները, նեռարյալ ԵԱԽՀ-ի հրադադարի գծով դիտորդների միսիայի աշխատանքի սկսման ժամկետը եւ Մինսկի խորհրդաժողովի պաշտոնական բացման հետ առնչվող փաստաթղթերը,

դ. Խաղաղ բանակցությունների գործընթացի կոնկրետ փաս­տաթղթերի վերաբերյալ համաձայ­նագիր կնքելու համար 1993թ. ապրիլին անցկացնել Մինսկի խմբի եւս մեկ հանդիպում, դրանով իսկ ԵՍՀԽ-ը, առաջին անգամ լինելով, ստանձնում է հրադադարի դիտորդի դերը։ ԱՄՆ-ը լիովին պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ասպարեզում ամենագլխավոր միջոցը՝ ԵՍՀԽ-ի Մինսկի խորհրդաժողովը»:

ԱՄՆ-ի լիազոր ներկայացու­ցիչն ավելացրել է նաեւ, որ ամենայն հավանականությամբ հրադադարի վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածությունից հետո էլ մարտերը մերթընդմերթ կշարունակվեն, քանզի «այդ տարածաշրջանը լեցուն է զենքով եւ երկու կողմում էլ անչափ շատ է զգացմունքայնությունը»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives