July 27, 2024

Մարտեր Չարեքտարի ազատագրման համար

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 30 մարտի, 1993թ., թիվ 57(308), երեքշաբթի

Մեծ կուտակումներ Լաչինի միջանցքի մատույցներում

Երեկ օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը շարունակում էին ակտիվ ռազմական գործողությունները Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի՝ Չարեքտարի կրակակետերը լռեցնելու ուղղությամբ: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Հայկական կազմավորումները շարունակում են վստահորեն վերահսկել նախորդ երկու օրերի ընթացքում շրջանի արևմուտքում ազատագրված բոլոր բնակավայրերը: Մարտակերտ շրջկենտրոնի ուղղությամբ դիրքային մարտերը շարունակվում էին առանց էական փոփոխությունների:

Երեկվա ընթացքում շարունակվում էին ռազմական գործողությունները նաև Լաչինի մարդասիրական միջանցքի հյուսիսային և հարավային մատույցներում, որտեղ նկատվում են ադրբեջանական բանակի ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կուտակումներ: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը շարունակում է գործել անխափան:

Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, թե երկրորդ օրն է, ինչ շարունակվում է հայկական կազմավորումների լայնածավալ գրոհը Ադրբեջանի Քելբաջարի շրջանի ուղղությամբ: Ըստ նույն աղբյուրների՝ հարձակումն ընթանում է երկու ուղղությամբ՝ Հայաստանի Վարդենիսի և Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանների տարածքից: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է նաև, թե հայկական կազմավորումներն օգտագործում են ծանր հրետանի և ռազմական օդուժ: Ըստ ադրբեջանական աղբյուրների, անցած երկու օրերի մարտերի ընթացքում իբր խփվել են հայկական մեկ տանկ, երկու հետևակի մարտական մեքենա և մեկ «Գրադ» կայանք:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives