July 27, 2024

Մարտեր Մարտակերտի ազատագրման համար

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային ռազմաճակատում անցած օրերին ծավալված թեժ մարտերից հետո ինքնապաշտպանության ուժերը նոր, խոշոր առաջխաղացում են արձանագրել։ Ազատագրվել են Մարտակերտի շրջանի Կուսապատ, Մեծ Շեն, Ջանյաթաղ եւ Մոխրաթաղ գյուղերը, ինչպես նաեւ Ներքին Հոռաթաղի եւ Աղաբեկալենջի բարձունքները։ Ըստ մեր տվյալների, թշնամին խոշոր կորուստներ է կրել՝ մարտադաշտում թողնելով 3 զրահամեքենա։ Միաժամանակ Ֆիզուլու շրջանից հրթիռակոծվել է Հադրութ ավանը, կան ավերածություններ։ Մեկ ազատամարտիկ վիրավորվել է։

Մարտի 8-ի լույս 9-ի գի շերը մարտադաշտից մեզ հասած տեղեկությունների համաձայն, հայկական ուժերն արդեն գտնվում էին Մարտակերտի մատույցներում։ Մեկ այլ աղբյուր ուշ երեկոյան հայտնեց, որ ազատամարտիկներն արդեն մտել են ավան։ Մանրամասները ճշտվում են։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives