June 24, 2021

Մարտերը հարավ-արևելքում չեն դադարում

  • by Archives.am
  • 1 Month ago
  • 0

Ազգ, 23 ապրիլի, 1994թ., թիվ 75

Ստեփանակերտ: 22 ապրիլ: Այսօր վաղ առավոտյան, մոտ ժամը 7-ին ադրբեջանական կազմավորումները մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ վերսկսել են գրոհը ռազմաճակատի հարավարևելյան հատվածում: Ծավալվել են կատաղի մարտեր, որոնց ընթացքում ղարաբաղյան ուժերին հաջողվել է կասեցնել թշնամու առաջխաղացումը: Երկուստեք կան կորուստներ: Այս մասին հաղորդում են ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից: Միաժամանակ, հակառակորդը սկսել է հարձակումը նաև Մարտակերտի շրջանի հյուսիսում՝ փորձելով վերագրավել մի քանի օր առաջ կորցրած Թալիշը, Լևոնարխ և Չայլու գյուղերը: Գրոհն ուղեկցվում էր հայկական դիրքերի ուժգին հրետակոծությամբ: Ավելի ուշ այս հատվածում ադրբեջանական ռազմական ինքնաթիռները փորձել են ռմբակոծել հայկական պաշտպանական դիրքերը: Այնուամենայնիվ, ղարաբաղյան ուժերին հաջողվել է հետ մղել թշնամու գրոհը, պատճառելով կենդանի ուժի կորուստներ: Նախնական տվյալներով, մարտերի ընթացքում ոչնչացվել է հակառակորդի մոտ 30 զինվոր: Հայկական կողմից կան վիրավորներ: Աղդամի և Մարտունու շրջաններում նշված ժամանակահատվածում արձանագրվել են միայն դիրքային մարտեր: Մեր կողմից տուժածներ չկան: Այսօր ադրբեջանական ռազմական ինքնաթիռները փորձել են ռմբակոծել նաև Ստեփանակերտը, սակայն ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերը կասեցրել են այս գրոհը ևս:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives