July 27, 2024

Մարտակերտի մատույցներում դիրքային մարտեր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 26 մարտի, 1993թ., թիվ 55(306), ուրբաթ

Խրմանջուղի ուղղությամբ գրոհը ետ է շպրտվել

Մարտի 24-ի երեկոյան և լույս 25-ի գիշերը ադրբեջանական բանակի կազմավորումները հարձակման են անցել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի մերձակա բարձունքների ուղղությամբ: Ադրբեջանական բանակին սկզբում հաջողվել է որոշ չափով առաջանալ, սակայն ավելի ուշ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է ամբողջությամբ կասեցնել գրոհը և թշնամուն ետ շպրտել նախնական դիրքերը: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեից ստացված տեղեկությունները, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Կատաղի մարտերի ընթացքում ադրբեջանական բանակի կորցրել է 14 զինվոր, մեկ տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմից զոհվել է երկու և վիրավորվել 11 զինվոր: Երեկվա ընթացքում մարտերը ռազմաճակատի այս հատվածում շարունակվում էին:

Մարտի 24-ին մարտեր էին ընթանում նաև Հադրութի շրջանի Մելիքաշեն և Խրմանջուղ գյուղերի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական կազմավորումները փորձում էին գրոհ ձեռնարկել: Մարտերի ընթացքու, ըստ նախնական տվյալների, զոհվել են 15 ադրբեջանցի զինվոր: Հայկական կողմից տուժածների մասին տեղեկություններ չկան:

Միաժամանակ, ադրբեջանական հրետանին շարունակում է հրետակոծության ենթարկել Լաչինի մարդասիրական միջանցքը վերահսկող ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի պաշտպանական դիրքերը: Որպես կանոն, հայկական ուժերը դիմում են պատասխան համարժեք գործողությունների: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է անխափան: ԼՂՀ պաշտպանության կոմիտեի տվյալներով, ռազմաճակատի մյուս հատվածներում երեկ և նախորդ գիշեր էական փոփոխություններ չեն եղել:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives