November 8, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Մարշալ Շապոշնիկովը ամուր, կենսունակ միության կողմնակից է

Մարշալ Շապոշնիկովը ամուր, կենսունակ միության կողմնակից է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 22 դեկտեմբերի, 247 (336)

ԱՊՀ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, մարշալ Ե. Շապոշնիկովը դեկտեմբերի 21-ին Ռուսաստանում ԱՊՀ-ի երկրների դեսպանների, լիազոր եւ մշտական ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել՝ նվիրված պաշտպանական քաղաքականության խնդիրներին եւ ԱՊՀ-ի կոլեկտիվ ռազմական անվտանգության համակարգի հեռանկարներին։ Մոսկվա չեն ժամանել Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքմենստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչները։

Շապոշնիկովը տեդեկացրել է, որ Մինսկի հանդիպման նախօրեին ինքը ուղերձով դիմել է պետությունների ղեկավարներին՝ շարադրելով ԱՊՀ-ի գոյության հեռանկարների վերաբերյալ իր տեսակետը։ Մարշալի կարծիքով, «Մինսկը պետք է պատասխան տա, հարկավո՞ր է արդյոք նման անձեւ համագործակցությունը, որը զբաղվում է միայն խորհրդակցություններ եւ անօգուտ ծախսում ժողովրդական միջոցները»: Դրա այլընտրանքը, գլխավոր հրամանատարի համոզմամբ, տնտեսական եւ ռազմաքաղաքական դաշինքի հիման վրա ամուր, կենսունակ միության ստեղծումն է։ Ըստ նրա, առավել սերտ համագործակցության է պատրաստ վեց պետություն, որոնք ստորագրել են կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը եւ «որոշակի պայմաններով՝ Բելառուսն ու Թուրքմենստանը»։

Միաժամանակ մարշալը կարծում է, որ կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ինչպես եւ խաղաղարար ուժերի ստեղծման վերաբերյալ համաձայնությունը տակավին չեն գործում։ Այսպես. հակառակ Տաջիկստան խաղաղարար ուժեր ուղարկելու Թերմեզում ձեռք բերված համաձայնությանը, տակավին դա համաձայն է անել միայն Ուզբեկստանը։ Ղրղզստանի խորհրդարանը դեմ է արտահայտվել, Ռուսաստանի եւՂազախստանի խորհրդարանների դիրքորոշումը, մարշալի գնահատմամբ, հստակ չէ: Շապոշնիկովն այն կարծիքին է, որ Մինսկի հանդիպումը պետք է պատասխան տա նաեւ այդ հարցին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives