December 7, 2024

Մայիս, 1918

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ.

27 մայիս, 2ժ. ցերեկ.

Երջանիկ եմ հաղորդելու մեր զորքերու հաղթությունը Ղջլազի մոտ. անոնք կանգնեցուցինք ուխտադրուժ թշնամիին հարձակումը, որ գերիներու ցուցմունքին համաձայն՝ կառաջանար Ղարաքիլիսեն գրավելու համար։ Մեր զինվորները ոգևորված այդ հաջողութենեն, դիմեցին հարձակման, բռնելով անոնց աջ թևը. հարձակումը վերջացավ փայլուն հաջողությամբ։ Մենք դուրս վանեցինք հակառակորդը Ագլեսի-Ղարա գյուղեն և անոր արևելյան կողմը գտնվող «1010» բարձունքեն։ Միաժամանակ, ճակատեն հարձակման դիմեցին մեր զորամասերը և ուժեղ հարվածով տիրեցին «750» բարձունքի շրջանը գտնվող բարձունքները։

Թշնամին փախավ, հետապնդվելով մեր քաջերեն, նա հսկայական կորուստներ ունեցավ՝ թնդանոթային կրակեն և հեծելագնդի հարվածներեն։

28 մայիս, 1918թ., երեկ. ժ. 10

Այսօր երեկոյան ժամը 8.40-ին, անհավասար կռվին մեջ հերոսաբար ընկավ մեր հայդուկներեն Զեմլյակը (Արտեմ Նանումյան)։

Թուրքերը՝ երեքօրյա կռիվներեն հետո ջարդված են և հետ կնահանջեն հապճեպ կերպով։ Անոնց զորամասերը բաժնված են երեք խումբերու։ Առաջինը՝ Ալագյազի կայարանեն կնահանջի դեպի Անի կայարանը, երկրորդը՝ Կրմզլու և երրորդը՝ Ախջա-կալա։ Մեր զորամասերը քայլ առ քայլ կհետապնդեն զանոնք։ Ոգևորությունը աներևակայելի է։

Կես գիշերին կհայտնեն, որ մերոնք գրաված են #Ալագյազ կայարանը և կշարժվին դեպի Անի։

28 մայիս, 1918թ., երեկ. ժ. 11 Բաշ-Ապարանի ուղղությամբ, երեկ մեր զորամասերը դիմեցին հարձակման, թշնամին իր դիրքերեն դուրս վանեցինք։ Մերոնք կհետապնդեն նահանջող թշնամուն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives