October 27, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանին ագրեսոր ճանաչելու հարցն է

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանին ագրեսոր ճանաչելու հարցն է

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 7 ապրիլի, 62 (403)

Թուրքական ինքնաթիռները նախազգուշական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանի մոտ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Բախշի Թուրքը Ադրբեջանից ստացած տեղեկություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ. «Ադրբեջանցի թուրքերը կարող են վճռականորեն վստահ լինել, որ Հայաստանի կողմից այսօր զավթած հողերն ադրբեջանցիների հավերժական հայրենիքն են եւ մնում են որպես այդպիսին։ Հայերի կատարածն օգուտ չի բերի նրանց։ Անպայման եւ խստագույնս նրանք կստանան իրենց պատիժը՝ ձեռնարկած հարձակման համար»,– ասել է նա։

Թուրքիայի «Միլիեթ» թերթը թղթակցություն է տպագրել Հայաստան առաքվող օգնության դադարեցման մասին։ Հայտնվում է նաեւ, որ Թուրքիայի ռազմական ինքնաթիռները նախազգուշական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանի մոտ։ Թերթը գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելը կանոնավոր կապ է պահպանում Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի հետ։

Երեկ երեկոյան Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելն անդրադառնալով Հայաստան եկող ճանապարհների փակմանը, հայտարարել է. «Առաջ ասում էին, որ մենք հայերի հետ հնուց թշնամի ենք, հիմա էլ կասեն, թե նրանց խեղդում ենք, բայց դա մեզ չի կարող խանգարել»:

Փոխվարչապետ Է. Ինենյուն ավելացրել է, որ Հայաստանի գործողությունները նման են Քուվեյթի դեմ Իրաքի ագրեսիային եւ պետք է անհապաղ համանման միջոցառումներ ձեռնարկվեն։

Թուրքիայի հեռուստատեսությունը հաղորդել է, որ երեկ գիշեր կայանալու էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ խնդրո առարկա հարցով, իսկ հիշյալ Խորհրդում նախագահող Պակիստանի ներկայացուցիչը դատապարտել է Հայաստանը եւ համոզմունք հայտնել, որ նույնը կանի եւ Անվտանգության խորհուրդը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives