March 8, 2021

Ղասեմի-Վահան Փափազյան զրույց

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Ազգ», 10 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(425), ուրբաթ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին: Վերջինս նրան հանձնեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթիի ուղերձը: Պրն. Ղասեմին նաև հայտնեց իրանական հասարակայնության որոշ շրջանակներում առկա անհանգստությունը գոտում ռազմական հզոր ծավալման և հայկական ուժերի գործողությունների հետ կապված: Պրն. Փափազյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում հասկանում են Իրանի անհանգստությունը: Միևնույն ժամանակ Իրանի ղեկավարությանը փոխանցվեց նաև ԼՂՀ-ի ղեկավարների հավաստիացումը, թե ղարաբաղյան զինված ուժերը մտադիր չեն շարունակելու ռազմական գործողություններն Ադրբեջանի տարածքում: Զրույցի վերջում նշվեց, որ հայ-իրանական հարաբերությունները դրված են եղել լավ մակարդակի վրա և ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ղարաբաղի շուրջ հակամարտությունը տեղափոխվի քաղաքական կարգավորման ոլորտ և չազդի երկու երկրների փոխհարաբերությունների հետագա ընթացքի վրա:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives