October 16, 2024

Հրոսակային շարժումներ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Աշխատանք, 10 հուլիսի, 1919թ., թիվ 43

Հ.Հ.Գ.

Բոյուք-Վեդիի շրջան, Նախիջևանի զորամաս։ Բոյուք-Վեդիի շրջանում մեր զինվորներին հաճախակի սպանելու դեպքերը նկատի ունենալով, մեր իշխանությունը առաջարկեց Բոյուք-Վեդիի շրջանի բնակչության հանձնել չարագործներին ու սպանվածների կողոպտված զենքերը և ապահովել սպանվածների ընտանիքներին։ Որովհետև այս առաջարկը չկատարվեց նրանց կողմից, ուստի մեր զորամասը հուլիսի 4-ին երկու զորասյունով առաջացավ դեպի Բոյուկ-Վեդի գյուղը, որպեսզի ստիպի այդ գյուղի բնակչությանը կատարել իշխանության օրինական պահանջները։ Բոյուկ-Վեդիի բնակչությունը դիմավորեց նրան հրացանային ու գնդացրային կրակով, ուստի զորամասի պետը ստիպված եղավ առաջապահ մասերը հետ քաշել։ Հրացանաձգության ժամանակ մեր կողմից կորուստներ եղան։ Երեկ Բոյուկ-Վեդիի շրջանում հանգիստ էր, երբեմն երևում էր հետախուզություններ հակառակորդի կողմից։ Թաթարների տրամադրությունը ճնշված է։

Նախիջևանի շրջանում հանգիստ է։ Մարդատար գնացքը ժամանեց, ճանապարհին ոչ մի խոչընդոտի չհանդիպելով։

Հրամանագիր Հայաստանի Հանրապետության զորքերին.
3 հուլիսի 1919թ. թիվ 161։

Զորքերի դաշտային վարչության օրենքի 415-րդ հոդվածի հիման վրա՝ հայկական երկրորդ հետևակ գնդի գնդապետ Ա. Ապրեսյանին հեռացնում են գնդի հրամանատարությունից։

2. Նույն գնդի փոխգնդապետ Սամոյլենկոյին առաջարկում են ստանձնել գնդի ժամանակավոր հրամանատարությունը։ 3. Հուլիսի 4-ին Բ զորամասի գնդապետ Ապրեսյանի հրամանատարությամբ կատարած գործողությունների քննության համար նշանակվում է մի հանձնաժողով, գլխավոր շտաբի փոխգնդապետ Շնեուրի նախագահությամբ հետևյալ կազմով. Հրետանու հրահանգիչ մասին պետ՝ հարյուրապետ Առուշանյան և զինվորական շտաբի վերահսկողության բաժանմունքի պետի օգնական Ավետիքյան։ Հանձնաժողովը պարտավոր է իր քննությունը ներկայացնել հնարավորին չափ շուտ։ Իսկականում ստորագրված է՝ Հայաստանի զորքերի հրամանատար, գլխավոր շտաբի գեներալ-մայոր Հախվերդյան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives