March 7, 2021

Հրաման. Հայկական պահեստի պեխոտի բրիգադայի, N 88

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

«Մշակ», 12 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 183

Հրաման. Հայկական պահեստի պեխոտի բրիգադայի, N 88

  1. Բոլոր օֆիցերները և զինվորները հայկական կորպուսի և առանձին օտրյադի, նույնպես բոլոր զինվորականները, որոնք գտնվում են բրիգադայի ժամանակավոր պահեստում, զանազան պատճառներից ստիպված գտնվելով իրենց զորամասերից դուրս, ուղարկվելու են Երևան՝ իրենց զորամասերը ուղևորվելու համար՝ սեպտ. 25-ին, 1918թ.:
  2. Էշելոնի պետ է նշանակվում փոխգնդապետ Մելիք Շահնազարյանը:
  3. Բոլոր օֆիցերներն ու զինվորները, որոնք ենթակա են ուղևորվելու Երևան, պետք է ներկայանան էշելոնի պետին յուրաքանչյուր օր՝ ցեր. Ժամը 11-1-ը, ցուցակագրվելու հայկական պեխոտի պահեստի բրիգադայի վարչական գրասենյակում, տ. Արամյանցի, Գոլովինսկի պր., Բ հարկ, սենյակ N 18:
  4. Ճանապարհվելու ընթացքում զինվորականները կբավարարվեն դրամով՝ սննդի համար, և ոչ մթերքներով, այդ պատճառով յուրաքանչյուր զինվոր, օֆիցեր՝ ինքը պարտավոր է հոգալ իր մասին ձեռք բերելու անհրաժեշտ մթերքները 4 օրվա համար:
  5. Նշանակված ժամանակին էշելոնին բոլոր չներկայացողները կհամարվեն դասալիքներ և կզրկվեն բոլոր տեսակի դրամական հասույթից՝ ինչպես անցյալ չստացած ամիսների, նույնպես և լիկվիդացիայի:
  6. Զորակոչի հասակ ունեցող զինվորները կուղարկվեն իրենց զորամասերը ծառայությունը շարունակելու համար, իսկ որոնք ծառայությունը վերջացրել են, նույնպես կուղարկվեն, որպեսզի ստանան արձակման տոմսեր և լիկվիդացիայի դրամ իրենց զորամասերում:
  7. Ոչ մի զինվոր հետագայում չի կարող ստանալ դրամական որևէ բավարարություն և արձակման տոմս իր զորամասից դուրս:

Ժամ. Կառավարիչ հայկական պեխոտի պահեստի բրիգադայի՝
Գնդապետ իշխան Բեհբության
Թիֆլիս, 10 սեպտեմբերի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives