October 25, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հումմեթովը պահանջում է հրավիրել Մութալիբովի Գերագույն խորհուրդը

Հումմեթովը պահանջում է հրավիրել Մութալիբովի Գերագույն խորհուրդը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 12 օգոստոսի, 1993թ., թիվ 153(404), հինգշաբթի

Լենքորանի զինվորական կայազորի հրամանատար Ալիքրամ Հումմեթովը, որը հունիսին հռչակեց Մուղանի Թալիշական Հանրապետություն, պահանջել է հրավիրել Ադրբեջանի ԳԽ նստաշրջան, ինչպես նաև ներքգործնախարարին ու գլխավոր դատախազին փոխարինել նախկին նախագահ Այազ Մութալիբովի կառավարության անդամներով: Այդ մասին Բաքվում ԻՖ-ին հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրներից: Նախագահ Այազ Մութալիբովի օրոք ընտրված Գերագույն խորհուրդը վերջին անգամ հավաքվել էր անցյալ տարվա մայիսի 14-15-ին Մութալիբովին նախագահական պաշտոնի վերադարձնելու նպատակով: Նա հրաժարական էր տվել մարտին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի լուրջ պարտություններից հետո: Սակայն ԱԺՃ-ն Մութալիբովին պաշտոնում վերականգնելու մասին խորհրդարանի որոշումը համարելով պետական հեղաշրջում, իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Նոր ղեկավարության պնդմամբ Գերագույն խորհուրդը լիազորությունները հանձնեց իր անդամներից կազմված Միլլի մեջլիսին, որի տեղերի կեսը զբաղեցրին Մութալիբովի ընդդիմախոսները: Բաքվում դիտորդները կարծում են, որ Մութալիբովի կողմնակիցը համարվող Հումմեթովը հույսեր ունի, թե Գերագույն խորհուրդը, որի անդամների մեծամասնությունը Մութալիբովի կողմնակիցներն են, որոշում կընդունի վերջինիս իշխանության գլուխ վերադարձնելու մասին, եթե ոչ որպես նախագահ, ապա գոնե որպես վարչապետ: Ավելի վաղ տեղական մամուլին տված հարցազրույցում Հումմեթովը հայտարարել էր, թե ինքը երրորդ նախագահի անհրաժեշտություն չի տեսնում, ըստ երևույթին ակնարկելով Հեյդար Ալիևին:

ԻՖ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives