March 28, 2024

Հնգօրյա հրադադարը գործողության մեջ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Հայաստանի Հանրապետություն, 20 օգոստոսի, 1993թ., թիվ 165(769), ուրբաթ

Ադրբեջանական բանակի գրոհները Հադրութի և Մարտունու շրջանների ուղղությամբ կասեցնելուց հետո ԼՂՀ-ի ու Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն հնգօրյա հրադադարի մասին, որը ուժի մեջ է օգոստոսի 18-ից, դրանից հետո դրությունը ռազմաճակատային գոտում համեմատաբար կայունացել է:

Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, օգոստոսի 17-ին Ադրբեջանի մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևը ԼՂՀ է ուղարկել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի հետ ուղղակի բանակցություններ վարելու պարտականություններ է դրել փոխվարչապետ Ռասուլ Ղուլիևի վրա: Ավելի վաղ ԼՂՀ-ի ղեկավարությունը բանակցություններ վարելու համար լիազորել էր արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանին: Հնգօրյա ժամկետում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի և ԼՂՀ-ի բարձրաստիճան ղեկավարների հանդիպման շուրջ: Այդպիսի համաձայնության ձեռք բերման դեպքում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը ինքնին կերկարաձգվի մինչև պայմանավորված օրվա վերջը՝ ժամը 24:00-ն:

Հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել են պայմանավորվող երկու հանրապետությունների զինվորական ղեկավարները, ԱՀ-ի փոխվարչապետ Ռ. Ղուլիևը և ԼՂՀ-ի արտգործնախարար Ա. Ղուկասյանը:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives