November 1, 2020
  • Homepage
  • >
  • Uncategorized
  • >
  • ՀՀ Սահմանադրության նոր նախագիծն ուղարկվել է փորձաքննության

ՀՀ Սահմանադրության նոր նախագիծն ուղարկվել է փորձաքննության

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի

Շուրջ երեք տարի առաջ խորհրդարանի կողմից ստեղծված ՀՀ ԳԽ սահմանադրական հանձնաժողովը, իրականացնելով ս.թ. հունիսի 24-ի իր որոշումը, Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագիծը պաշտոնապես ուղարկել է հետեւյալ հասցեներով, կառավարություն, Երեւանի պետհամալսարան, ՀՀ իրավաբանների միություն, գիտությունների ազգային ակադեմիա, Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն, ԱՊՀ երկրների համապատասխան ատյաններ։

Միաժամանակ նախագիծը քննության է հանձնված ՀՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտ, Ֆրանսիայի համեմատական իրավագիտության ինստիտուտ, որը «գլխավորում են Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Միշել Լեսաժը եւ Ֆրանսիայի կառավարությանն առընթեր Պետխորհրդի անդամ Մարիո Պոշարուին։ Բացի այդ, միջազգային գիտա-իրավաբանական փորձաքննության համար նախագիծը ներկայացվել է ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի դեսպանություններին եւ ՀՀ արտգործնախարարությանը՝ հետագայում այն ՀՀ արտասահմանյան բոլոր դեսպանություններին եւ ներկայացուցչություններին, ինչպես նաեւ Հայաստանում արտասահմանյան ներկայացուցչություններին հանձնելու համար։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives