July 27, 2024

ՀՀ նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

Երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը ստորագրել է հրամանագիր «Հանրապետությունում ստեղծված սոցիալ–տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության եւ տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին», ուր արձանագրելով ստեղծված ծանր կացությունը՝ նախագահը հրամայում է նախարարություններին, պետական վարչություններին եւ գերատեսչություններին, իշխանության գործադիր մարմիններին, էներգահամակարգի, սննդարդյունաբերության եւ բնակչության կենսագործունեությունն ապահովող մյուս ձեռնարկություններին անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի, միջոցներ ձեռնարկել հանրապետություն մուտք գործող գազի քանակը միջպետական պայմանագրերով սահմանված մակարդակի հասցնելու համար։

Էներգասպառման բոլոր օբյեկտներում պետք է ապահովվի խնայողության խստագույն ռեժիմ։ Կառավարությանը հրամայվում է համալրել օպերատիվ կառավարման շտաբը՝ ղեկավարությունը դնելով վարչապետի վրա։ Հատուկ քննության առնել եւ ապահովել պաշտպանական համակարգի անխափան ու հուսալի գործունեությունը։ Երեւանում եւ խոշոր բնակավայրերում մտցվում է գիշերային պարեկություն։ Մի շարք այլ միջոցառումներին զուգընթաց, առաջարկվում է ՀՀ դատախազությանը ուժեղացնել հսկողությունը ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում էլեկտրաէներգիայի, նավթամթերքի եւ հացամթերքի մատակարարման ոլորտում տեղ գտած չարաշահումների եւ իրավախախտումների կանխման համար։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives