October 29, 2020

ՀՀ կառավարությունում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)

Հաշվի առնելով՝ երկաթուղային ճանապարհների շրջափակման հետևանքով բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման հետ կապված աննախադեպ դժվարությունները, դրանց պաշարների բացակայությունը, տարածաշրջանում իրավիճակի կայունացման անորոշությունը, ձմռան շեմին այդ դժվարությունները հաղթահարելու, Հայաստանում տնտեսության գործունեությունն ու բնակչության կենսապահովման նվազագույն պահանջները բավարարելու նպատակով ՀՀ կառավարության կարգադրությամբ հանձնարարված է նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին 1992 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակից

—անցնել բենզինի և դիզելային վառելիքի խնայողության խստագույն ռեժիմի՝ կրճատելով անհարկի տրանսպորտային երթևեկությունը, ծառայողական մեքենաների օգտագործումը, վերացնել տրանսպորտային միջոցների տեխնիկական անսարքությունները.

— ուժեղացնել հսկողությունը վառելիքի ծախսի նկատմամբ՝ սահմանելով նվազագույն նորմաներ և կիրառել բենզինի և դիզելային վառելիքի պահպանման և հաշվառման հատուկ ռեժիմ.

—սահմանափակել շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունների հրավիրումը, առավելագույնս օգտագործելով սելեկտորային կապը:

Տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը՝ հասարակական տրանսպորտի լարվածապահերը մեղմելու նպատակով վերանայել բոլոր երթուղիների չվացուցակները և անհրաժեշտության դեպքում մտցնել փոփոխություններ, այդ մասին նախօրոք տեղյակ պահելով բնակչությանը:

Հատուկ ուշադրություն դարձնել քաղաքային էլեկտրատրանսպորտի և մետրոյի աշխատանքներին, դրանց օգտագործման արդյունավետությունը հասցնելով  առավելագույնի:

Ուժեղացնել դիսպետչերական հսկողությունը երթուղիներում՝ խախտման յուրաքանչյուր դեպք դարձնելով հատուկ քննության առարկա, խստագույնս պատժել մեղավորներին:

Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` եղած սուղ հնարավորություններից բենզինի և դիզելային վառելիքի բաշխումը կատարել առաջնահերթ կարգով, բավարարելով բյուջետային հիմնարկների, սննդի (հացի), առողջապահության, հասարակական տրանսպորտի, սանիտարական մաքրման, գյուղատնտեսության (աշնանացանի նպատակով) բնագավառի կազմակերպությունների պահանջը, ցուցանակներում առանձնացնելով նախարարությունների և գերատեսչությունների կողմից հանրապետության շրջանների և քաղաքների (բացի Երևան քաղաքից) կազմակերպություններին հատկացվող վառելանյութը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives