December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ՀՀ ԳԽ նախագահությունը դիմում է դաշնակցային Ռուսաստանին

ՀՀ ԳԽ նախագահությունը դիմում է դաշնակցային Ռուսաստանին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Հունիսի 16-ին Ադրբեջանի կողմից վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակցությամբ գումարված ՀՀ ԳԽ նախագահության նիստում ընդունվել է դիմում՝ ուղղված Դաշնակցային Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահությանը։ Դիմումի մեջ ասվում է.

«Վերջին օրերին ԼՂ Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած անսքող ագրեսիան ստանում է ավելի անմարդկային եւ սպառնալից բնույթ։ Հաշված օրերի ընթացքում զավթվել է բացառապես հայերով բնակեցված Շահումյանի շրջանը։ Մարտական գործողությունները տեղափոխվել են ԼՂՀ Մարտակերտի և Ասկերանի շրջանների խորքը: Բարբարոսական ներխուժմանը միայն վերջին շաբաթում զոհ են գնացել հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

Գործողությունների ընթացքը, նորանոր հայկական բնակավայրերի ոչնչացումը, հազարավոր մարդկանց բռնի տեղահանումը ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական իշխանությունները հետեւողականորեն իրագործում են հայկական տարրը Լեռնային Ղարաբաղից իսպառ դուրս մղելու քաղաքականություն:

Անկասկած է, որ վերը նշվածը Ադրբեջանի կողմից հանդիսանում է ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարզավորման նպատակով Մինսկում հրավիրվելիք խորհրդաժողովը վիժեցնելու կանխամտածված ծրագիր։

Այդ ամենը իրականացվում է Ռուսաստանի կողմից ժամ առաջ Ադրբեջանին տրամադրված մեծաքանակ զրահատեխնիկայի և ռազմական ավիացիայի օգտագործմամբ, որոնք ղեկավարում են ռուսաստանյան անձնակազմերը:

Խորապես մտահոգված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ճակատագրով, դիմում ենք ձեզ` քննության առնել ռազմական տեխնիկան Ադրբեջանին հանձնելու օրինականության, մարտական գործողություններում ռուսաստանյան զինված ուժերի խմբաքանակի մասնակցության, Անդրկովկասի հանրապետությունների միջև ռազմական հավասարակշռությունն անհապաղ վերականգնելու հարցերը»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives