June 13, 2021

Հարձակում Տավուշի վրա

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)

Հունվարի 4-ին, ժամը 18-ից սկսած, թշնամին տանկերից, հետեւակի մարտական մեքենաներից, հաուբիցներից եւ «Գրադ» կայանքներից ուժգին հրետակոծել է Տավուշի շրջանի Ներքին Կարմիրաղյբյուր, Մովսես, Այգեպար, Պառավաքար գյուղերն ու Բերդ շրջկենտրոնը։ Կրակը կառճատեւ ընդհատումներով շարունակվել է նաեւ գիշերը։ Հրետակոծումն առավել սաստկացել է հունվարի 5-ի առավոտյան։ Նույն օրվա ժամը 12-ի տվյալներով, Տավուշի ինքնապաշտպանության մարտիկները համառ մարտեր էին մղում Ներքին Կարմիրաղբյարի հանդիպակաց ռազմական կարեւոր նշանակություն ունեցող բարձունքը գրավելու համար։ Հիշյալ գյուղերից կանայք եւ երեխաներն ավելի վաղ տեղափոխվել են առավել ապահով վայրեր։

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Ա.Մ-ին հայտնեցին, որ հունվարի 4-ին ադրբեջանական ռազմական կազմավորումները լայնածավալ «արձակում են ձեռնարկել Տավուշի շրջանի սահմանի ողջ երկայնքով։ Ադրբեջանական մեծաթիվ հրոսակները, զրահատեխնիկայի աջակցությամբ, մի քանի անգամ փորրձել են ճեղքել հայկական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը, բայց մեծ կորուստներ կրելով՝ նահանջել են։

Հունվարի 5-ի ժամը 15:30-ի դրությամբ, մարտական գործողությունները շարունակվում էին։ Հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է անխախտ պահել հանրապետության սահմանները լարվածության այս գոտում։ Հայկական կողմում կա մեկ զոհ եւ մեկ վիրավոր։

Հունվարի 5-ի ժամը 15-ին հրետակոծվել է Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղը։ Կան ավերածություններ։

Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Լաչինի միջանցքի հարավային եւ Գորիսի շրջանի հարավ-արեւելյան պաշտպանական դիրքերում նկատվել է որոշակի լարվածություն։ Շուռնուխի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ հունվարի 5-ի առավոտյան ադրբեջանական Կուբաթլիի շրջանից տանկերից գնդակոծվել, ապա «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել են գյուղի ինքնապաշտպանական դիրքերը: Զոհեր չկան: Ժամը 12-ի սահմաններում Գորիսի շրջանում հարաբերական հանգիստ էր։ Լաչինի ինքնապաշտպանական ուժերի շտաբից Ա.Մ.–ի թղթակցին հայտնել են, որ ժամը 12-ի դրությամբ միջանցքում հարաբերական հանգիստ էր։ Ավտոմայրուղին գործում է անխափան։

Հանրապետության մյուս սահմանամերձ շրջաններում հարաբերական հանգիստ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives