December 5, 2024

Հասանովը ԵԱՀԽ-ին կոչ է անում դատապարտել Հայաստանին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 29 ապրիլի, 1994թ., թիվ 79

Բաքու, 28 ապրիլ: ԹՈՒՐԱՆ, ՍՆԱՐՔ: Ապրիլի 27-ին Ադրբեջանի արտգործնախարար Հասան Հասանովն ընդունեց այցով Բաքվում գտնվող ԵԱՀԽ պատվիրակությանը, որ գլխավորում է Մինսկի խմբի փոխնախագահ Մաթիաս Մոսբերգը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդման մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում Հասանովը նշել է «կողմերին ընդհանուր հայտարարի բերելու և ԵԱՀԽ կանոնադրության սկզբունքները հետևողականորեն կենսագործելու» Մինսկի խմբի ձգտման կարևորությունը: Անդրադառնալով ապրիլի 15-ին Պրահայում ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի առաջարկությամբ ընդունված «վստահության ամրապնդման միջոցներ», Հասանովը խստիվ քննադատել է ագրեսորի և զոհի նկատմամբ միատեսակ վերաբերմունքի քաղաքականությունը: «Քանի դեռ գնահատական չի տրվել ագրեսիային, Հայաստանը ոչ մի դեպքում չի հետևի հրադադարի կոչերին»,— ասաց նա: Հասան Հասանովը նշեց, որ Ադրբեջանը թույլ չի տա գրավյալ տարածքների փոխանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: «Կարգավիճակին առնչվող բոլոր բանակցությունները կարող են հնարավոր դառնալ միայն գրավյալ ադրբեջանական տարածքների ազատումից հետո, ըստ որում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև այդ խնդրի քննարկման ընթացքում»,— ասաց նա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives