November 5, 2024

Հաշտությունը կնքված

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 4 հունիսի, 1918թ., թիվ 103

Աղի արտասուքի, դառն ու սուգի, կոտորածի, հոգևոր-բարոյական ու ֆիզիկական-տնտեսական ծանր կազմալուծման մեջ, դժոխային պայմանների մեջ մենք ստիպվեցինք կնքել սեպարատ հաշտություն Թուրքիայի հետ, փրկելու համար մեր թշվառ ու տառապյալ ժողովրդի բեկորները։

…Փրկչական հունիսի 1-ին, կամ ըստ մեր հին տոմարի մայիսի 19-ին, շաբաթ օր, մենք՝ 4000 տարի պատմական գոյություն ունեցող հայ ազգի զավակներս կատարեցինք մեր պատմական հայրենիքի — Մայր Հայաստանի թաղումը։

…Եվ արդարև, ուրիշ որևէ ելք ներկա պայմանների մեջ գտնել անհնարին է։ Պետք էր մի կերպ միջոց տալ թշվառ ժողովրդին մի փոքր շունչ քաշել, ուստի և որքան էլ դժնդակ լինեն ընդունված պայմանները, որքան էլ մեզ թողնված երկիրների սակավությունը անհնարին դարձնե մեզ համար կազմել ապագա Հայաստան կամ մի երկիր, ուր, վերջապես, հայ ժողովուրդը կկարողանա ապահով ապրել, այնուամենայնիվ, մենք չպետք է հուսահատվենք ու լքվենք։ … Տեղավորենք ժողովուրդը իր տեղերում և անձնատուր լինենք շինարարական գործունեության։ Հաշտությունը կնքված է, կեցցե հաշտությունը. աշխատենք, որևէ կերպով չխախտել այն, մինչև որ տեղի կունենա և ընդհանուր, միջազգային հաշտությունը, որ, վերջապես, կորոշե մեր բախտը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives