December 4, 2020

Հայ զորականների առաջին համագումարը

  • by Archives.am
  • 10 Months ago
  • 0

Մշակ, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 254

Երևան, 23 նոյեմբերի

Նոյեմբերի 21-ին Երևանում բացվեց հայ զորականների առաջին համագումարը:

Ժողովվել են մոտ 120 զորականներ, որոնց կազմը ըստ աստիճանների շատ բնորոշ է հայ զորքի համար: Մինչև նոյեմբերի 22-ը եկած պատգամավորներից ըստ մանդատների կոմիսիայի զեկուցման՝ 45-ը զինվորներ են, 68 օֆիցերներ և 8 բժիշկներ. տեսնում եք որքան քիչ են զինվորները: Եկածները համարյա բոլորը Կովկասի ֆրոնտից և զինվորաշատ կենտրոններից են. արևմտյան ճակատից եկել է միայն մի պատգամավոր՝ 12-րդ զորաբանակից:

Հայկական գնդերը տվել են 10-ական պատգամավորներ. միայն 5-րդ գնդից ներկա են 6 հոգի: Բացի հիշվածներից՝ խորհրդակցական ձայնով ներկա են հայկական գնդերի հրամանատարները՝ գնդապետ Մելիք-Մուրադյան, Հովսեփյան, Տիգրանյան և ուրիշները: Ազգային խորհրդի կողմից ներկա են պ. Մ. Պապաջանյան և Ռուբեն:

Հայ Զինվորական Միության Երևանի ճյուղը վաղօրոք հոգ էր տարել պատրաստելու բնակարաններ պատգամավորների համար, որոնք чашка-ում ձրիապես հյուրասիրվում էին թեյով, իսկ զինվոր-պատգամավորները նույնիսկ ձրի ճաշով:

Նոյեմբերի 20-ի երեկոյան քաղաքային խորհրդի դահլիճում եղավ խորհրդակցություն, որին մասնակցում էին եկած բոլոր պատգամավորները: Ընդհանուր տպավորությունը շատ անորոշ է. կան զինվորներ, որոնք շփոթված են միջավայրով և չունեն նույնիսկ համարձակությունը, որ գոնե մոտենան նստարաններին ու տեղեր բռնեն: Շատերը իրար անծանոթ են: Խորհրդակցությունը բանում է զինվորական միության կենտրոնական կոմիտեի նախագահը, որ և վարում է ժողովը, չառաջարկելով նույնիսկ ընտրել նախագահ:

…Համագումարը բացվեց ամսի 21-ին, քաղաքային ակումբի դահլիճում նշանակված ժամից բավական ուշ: Առաջին նիստն անցավ կազմակերպչական խնդիրների լուծումով: Նախագահներ ընտրվեցին Ա. Շահմազյան, Հ, Բեկզադյան, Գ. Տեր-Հովհաննիսյան և Մ. Արզումանյան հավասար իրավունքներով: …Երևանի թուրք ազգաբնակության և մարմինների կողմից համագումարին ողջույնի խոսք են ասում երեք թուրքեր, որոնց պատասխանում է Դրոն թուրքերեն լեզվով և Փիրումյան՝ ռուսերեն: Ողջույնի ճառ են արտասանում Երևանի զինվ. և բան. Խորհրդի նախագահը և մի քանի ուրիշներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives