July 27, 2024

Հայ զինվորական համագումարի օրակարգը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Ռազմիկ, Թիֆլիս

Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1

Հայ զինվորական համագումարի օրակարգը

1. Զեկուցումներ

1. Հայ զինվորական կենտրոնական մարմնի և նրա ճյուղերի: 2. Ֆրոնտի ներկայացուցիչների և 3. Միջազգային զինվորական հարաբերությունների մասին:

2. Քաղաքական մոմենտը և մեր վերաբերմունքը: 3. Ֆրոնտի ապահովություն:

1. Ճակատի ապահովություն ու ազգային զորագնդերի դերը. 2. Թիկունքի ապահովություն ու հայ զինվորներ. 3. Դասալիքներ ու դասալքության դեմ կռվելու միջոցներ:

4. Կազմակերպչական

1. Միության կանոնադրության ընթերցումը, լրացումն ու հաստատումը: 2. Կենտրոնական մարմնի և քննիչ հանձնաժողովի ընտրությունները:

5. Ընթացիկ հարցեր

Ընկերներ, խնդրում ենք ձեզանում մանրամասն քննության առնել դրված հարցերը: Բացի վերոհիշյալ հարցերից ցանկալի է կազմել ձեր շրջանում անկետա և ձեզ հետ բերել հետևյալ տեղեկությունները.

ա. Ի՞նչ զորամասեր կան ձեր շրջանում,

բ. Ի՞նչքան հայ զինվորներ կան այդ շրջանի զորամասերում (զինվոր, սպա, բժիշկ, չինովնիկ),

գ. Հայ դասալիքների (դեզերտիր) թիվն ու նրանց տրամադրությունը,

դ. Հայ զինվորական Միության անդամների թիվն ու կոմիտեի կազմը:

Խնդրում ենք տեղեկությունները կազմել հնար եղածին չափ ստույգ աղբյուրների հիման վրա:

Հայ զինվորական Միության նախագահ՝ Ա. Շահմազյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives