January 27, 2020

Հայկական կառավարություն

  • by Archives.am
  • 11 Days ago
  • 0

Մշակ, 1 հունիսի (19 մայիսի), 1918թ., թիվ 101

Հայոց Ազգային խորհուրդը հրատարակել է հետևյալ հայտարարությունը.

«#Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և #Վրաստանի ու #Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ՝ #Հայոց #Ազգային #խորհուրդը իրան հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար»։

Ինչպես տեսնվում է այս հայտարարությունից, Ազգային Խորհուրդը ոչ թե կազմել է ազգային կառավարություն, որպիսին կազմելու համար ամենից առաջ պետք էր ունենալ մի որոշ տերիտորիա, որ դեռ չկա մեր տրամադրության ներքո, այլ ժամանակավորապես ստանձնել է կառավարական ֆունկցիաներ Անդրկովկասի հայ ժողովուրդի գործերը վարելու համար։ Գուցե մի քանի ժամանակից հետո, երբ հաշտությունը թուրքերի հետ կնքվի, երբ որոշվի թե հայկական որ գավառները թողնվում են անվիճելի կերպով մեր ձեռքին, հարկ և անհրաժեշտ կլինի կազմել ազգային կառավարություն, կամ հրատարակել հայկական մի փոքրիկ պետություն, կամ ավելի ճիշտը հաստատել ժամանակավոր կառավարություն, որ կգումարե ազգային սահմանադիր ժողով, որը միայն իրավասու է հրատարակել անկախություն կամ որոշել կառավարության ձևը, բայց ներկայումս վաղաժամ է այդ խնդիրը և միանգամայն սխալ է այդ լուրը, որ հաղորդում են «Հորիզոն» և «Тифл. Листок» թերթերը, թե հրատարակվել է «Հայկական անկախ Արարատյան հանրապետություն»։

…Դեռ հայտնի չէ, թե նույն իսկ ներկայացված ուլտիմատումի հիման վրա կնքելով հաշտություն՝ արդյոք դրանով թուրքերը կգոհանան, որդյոք կդադարեցնե՞ն պատերազմական գործողությունները, արդյոք վաղը չե՞ն գրավի Երևանը, որ նկատվում է իբրև ապագա հայկական պետության մայրաքաղաք։ …Մինչև որ ընդհանուր պատերազմը չվերջանա, մինչև որ չկնքվի ընդհանուր հաշտություն, հայերը չեն կարող որոշել իրենց ապագա բախտը։ Ծրագրելով Արարատյան անկախ հանրապետություն, մենք դրանով վերջնականապես կտրած կլինենք մեր կապը և Ռուսաստանի հետ։ Գուցե և պետք է կտրել, գուցե և պետք է ընդունել Գերմանիայի կամ մի այլ երկրի պրոտեկտորատը, բայց այդպիսի արմատական հարցերը ձեռնհաս է լուծելու միայն հայոց ազգային սահմանադիր ժողովը, այլ ոչ կիսատ-պռատ ձևով ընտրված մի ազգային խորհուրդ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives