February 26, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(781), երեքշաբթի

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը հեռախոսային զրույց ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայեթիի հետ: Շուրջ կես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շոշափվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր: Մասնավորապես, երկու կողմերն իրենց մտահոգությունն են արտահայտել տարածաշրջանում ռազմական և քաղաքական իրադրության կտրուկ սրման կապակցությամբ, որն, ըստ Վելայեթիի, արդյունք է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության անհեռատես քաղաքականության: Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ իր երկիրը չի կարող անտարբեր մնալ տասնյակ հազարավոր ադրբեջանցի փախստականների ճակատագրի նկատմամբ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իրավիճակը շտկելու համար:

Վահան Փափազյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ Հայաստանի իշխանությունները արել, անում են և կանեն հնարավորը ղարաբաղյան հակասությունը խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ սեպտեմբերի 7-ին Երևան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի անձնական ներկայացուցիչը ավելի մանրամասնորեն քննարկելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, նաև պայմանավորվածություն ձեռք բերելու Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives