July 26, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Հայաստանի Հանրապետության ներքգործնախարարությունը հաղորդում է

Հայաստանի Հանրապետության ներքգործնախարարությունը հաղորդում է

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 6 ապրիլի, 1991թ., շաբաթ

Ս.թ. ապրիլի 4-ին ժամը 20-ն անց 30-ից մինչև ապրիլի 5-ի ժամը 01-ն անց 30 րոպեն Ադրբեջանի Թոուզի շրջանի Ալիբեյլի գյուղի կողմից ավտոմատ զենքով և նռնականետով պարբերաբար գնդակոծվել է Հայաստանի Տաուշի շրջանի Այգեպար և Մովսես գյուղերին հարող տարածքը:

Ս.թ. ապրիլի 8-ին ժամը 18-ին Հայաստանի Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի դաշտում Ադրբեջանի Ղազախի շրջանի Աքսքիփար գյուղի կողմից ավտոմատ զենքով գնդակոծվել է նշված գյուղի խորհտնտեսության ՉՏԶ մակնիշի տրակտորը: Տուժածներ չկան: Ս.թ. ապրիլի 4-ին ժամը 17-ն անց 50 րոպեին Ադրբեջանի Ղազախի շրջանի Բարխուդարլի գյուղում տեղաբաշխված 31749 զորամասի զինծառայողներ Կիրյակը և Մորոզովը անսթափ վիճակում Տ-62 տանկով (կողահամարը` 373) խուժել են Իջևանի շրջանի Ազատամուտ գյուղի տարածք և լռվել ընկուզենու տնկաստանում, տապալելով մի  քանի ծառ: Տանկը զինծառայողների հետ միասին վերադարձված է տեղաբաշխման վայր:

Ապրիլի 4-ին ժամը 23-ն անց 30-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի Ներքին Աքսփիփար գյուղից Ղազախի շրջանի ներքգործշրջբաժնի միլիցիոներները 20 րոպե ավտոմատներով կրակ են տեղացել Հայաստանի Նորյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի միլիցիայի պահակակետի կողմից պատասխան կրակ չի բացվել: Տուժածներ չկան:

(Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives