October 25, 2024

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315)

Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության փոխնախագահ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ Նախարարների խորհրդի նիստ, ուր քննարկվեց տնտեսաւան շրջափակման պայմաններում հանրապետության կենսագործունեության ապահովման հարցը։ Առաջին փոխվարչապետ Ռուբեն Չիֆթալարյանը ներկայացրեց մանրամասն միջոցառումների փաթեթ, որը նախատեսում է ինչպես բեռների փոխադրման կազմակերպում, այնպես էլ վառելիքաէներգետիկ և պարենային բաշխման անհրաժեշտ ռեժիմի սահմանում։

Հաստատվեց հանրապետության բնակչության նվազագույն պահանջմունքների և ժողովրդական տնտեսության գործունեության ապահովման միջոցառումների ծրագիր։ Նախարարների խորհրդի նախագահության որոշմամբ նշված միջոցառումների կատարման ապահովման պատասխանատվությունը և հսկողությունը ըստ ոլորտների դրվել են նախարարների խորհրդի նախագահության համապատասխան անդամների վրա։ Նույն օրը տեղի ունեցավ խորհրդակցություն հանրապետության շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների և համապատասխան նախարարությունների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվեց շրջափակման պայմաններում հանրապետության բնակչության նվազագույն պահանջմունքները և ժողովրդական տնտեսության գործունեությունն ապահովող միջոցառումների իրականացման կենտրոնական, տարածքային և տեղական շտաբներ կազմակերպելու հարցը։ Նպատակահարմար համարվեց նման շտաբների ձևավորումը, որը կապահովի նախատեսված միջոցառումների կազմակերպված և ժամանակին իրագործումը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives