December 7, 2024

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)

Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին

Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, որոշում եմ.

  1. Սահմանել, որ վերոհիշյալ հրամանագրի գործողությունը տարածվում է ինչպես 1988 թվականից մինչև դրա ուժի մեջ մտնելը, այնպես էլ այն ուժի մեջ մտնելուց հետո մարտական գործողություններին մասնակցած անձանց վրա:
  2. Վերոհիշյալ հրամանագրի գործողությունը տարածել նաև՝

ա. մարտական կամ հատուկ առաջադրանքով մարտական գործողությունների շրջան գործուղված այն մասնագետների վրա, որոնք զոհվել կամ հաշմանդամ են դարձել:

բ. զինատեսակների փորձարկման ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած մասնագետների վրա:

գ. մարտական գործողություններում անհայտ կորած զինծառայողների, ազատամարտիկների, ինչպես նաև մարտական գործողությունների շրջան գործուղված մասնագետների վրա, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով մեռած են հայտարարվել:

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ նույն ընտանիքից զոհվածների թիվը մեկից ավելի լինելու դեպքում վերոհիշյալ հրամանագրի 1-ին կետով սահմանված միանվագ վճարը տալ յուրաքանչյուր զոհվածի համար առանձին:
  2. Մինչև վերոհիշյալ հրամանագրի արձակումը տուժած անձանց և նրանց ընտանիքներին պետական բյուջեից հատկացված միջոցները հաշվի առնելով նախատեսվող վճարելիք գումարների մեջ:
  3. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի և պաշտպանության նախարարի կողմից մարտական գործողությունների և սահմանամերձ շրջանների գործուղված մասնագետների, ինչպես նաև ազատամարտիկների համար պաշտպանել նրանց աշխատատեղը և միջին աշխատավարձը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

ա. մեկամսյա ժամկետում քննության առնել և լուծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հոսպիտալ ստեղծելու հարցը:

բ. մարտական գործողությունների մասնակցած անձանց բուժման վերականգնողական մասն իրականացնելու համար զինվորական հոսպիտալին տրամադրել առողջարանային համալիր:

գ. երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives