December 5, 2024

Հայաստանի անկախության ճանաչումը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 24 հունվարի, 1920թ., թիվ 17

Նորին գերազանցության պ. Խատիսյանին

Երևան, 23 հունվարի

Պատիվ ունեմ հաղորդելու Ձեզ Լորդ Քըրզոնից այսօր առավոտյան ժամը 10 և կեսին ստացված հետևյալ տեղեկությունը։

Գերագույն խորհուրդը Փարիզում որոշեց, որ Հայաստանի կառավարությունը պիտի ճանաչվի իբրև կառավարություն de facto այն պայմանով, որ այս ճանաչումը ոչ մի դեպքում չի կանխորոշում սահմանների խնդրի վերջնական լուծումը։

Այս ճանաչումը անպայման վերաբերում է Հայաստանի նրա այժմյան վիճակին, Երևան մայրաքաղաքով, սակայն ոչ մի կերպ չի վերաբերում Թուրքաց Հայաստանին։

Խնդրում եմ Ձերդ գերզանցություն, ընդունել իմ անկեղծ և սրտագին շնորհավորանքները այս դեպքի առթիվ, որ այնքան նշանակալից է երկար ժամանակ տառապած հայ ժողովրդի ապագա բարօրության վրա ազդելու տեսակետից։

Ուորդրոպի տեղապահ՝ Գրանդի
12 ժամ 15 րոպե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives