March 8, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանը Ղազախստանից ռուբլով հացահատիկ գնելու հնարավորություն ունի

Հայաստանը Ղազախստանից ռուբլով հացահատիկ գնելու հնարավորություն ունի

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337)

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 21-ին Մոսկվայում, ԱՊՀ միացյալ զինված ուժերի շտաբում, մարշալ Ե. Շապոշնիկովը հանդիպում է ունեցել Ռուսաստանում ԱՊՀ երկրների (նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի) դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ։

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ֆ. Մամիկոնյանը Ա.Մ.-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հանդիպման արդյունքներին, նշել է, որ մասնակիցների մեծ մասը պաշտպանել է նախկին Միության հանրապետությունների ինտեգրացման գաղափարը։ Նա մասնավորապես հայտարարել է, թե Հայաստանը պաշտպանում է բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ԱՊՀ երկրների համագործակցությանը։ Մամիկոնյանը հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը գնահատել է տարօրինակ։ Վերջինս հանդես է եկել հօգուտ ԱՊՀ շրջանակներում համագործակցության, նաեւ ռազմանական, ինչը սկզբունքորեն չի համընկնում Ադրբեջանի կառավարության ուղեգծին։

Ռուսաստանում Ղազախստանի դեսպանի հետ Ա. Մամիկոնյանի զրույցից պարզվել է, որ Հայաստանը Ղազախստանից ռուբլով հացահատիկ գնելու հնարավորություն ունի, եթե համապատասխան պայմանագրով հանրապետությունը որոշակի միջոցներ ներդնի ապագա հացահատիկի ստացման գործում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հարցի շուրջ խոսակցությունը շարունակել ԱՊՀ ղեկավարների Մինսկի հանդիպման ժամանակ։

Ռուսաստանում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ խորհրդաժողովում ղարաբաղյան հարցը չի քննարկվել։ Նրա վկայությամբ, հանդիպման մասնակիցները առավել մտահոգված էին Տաջիկստանի իրավիճակով, որտեղ շարունակվում է քաղաքացիական պատերազմը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives