March 28, 2024

Համբարձում Գալստյանը քննարկման առարկա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)

Մարտի 11-ին երքաղխորհրդի արտահերթ նիստը քն­նարկում էր մեկ հարց. «Համբարձում Գալստյանի կողմից պատգամավորին անհարիր ա­րարք թույլ տալու մասին»։ Նիս­տը սկսվեց օրակարգի հարցի շուրջ վիճաբանությամբ։ Կար­ծիքներ եղան, թե առանց «օրվա հերոսի» մասնակցության նման հարց քննարկել չի կարելի։ Ապա, մասնակիցների պահանջով, ար­ժանահիշատակ խորհրդակցութ­յան մասին նախագահի առաջին տեղակալը տեղեկություններ տվեց, լսվեց նաեւ խորհրդակ­ցության ձայնագրությունը։ Սա­կայն հարցի քննարկումը բոլորո­վին այլ ընթացք ստացավ։ Եթե պատգամավորների մի մասը միանշանակ մեղադրում էր նախ­կին նախագահին եւ առաջարկում «խիստ պատժել», ապա ոմանք, ընդհակառակը, պնդում էին, թե նա իրավացի է, պետք է լսել նրան, այդ դեպքում խորհուրդը «մեղադրելու» հիմքեր չի ունենա։ Պարզվեց, որ Համբարձում Գալստյանը խորհրդում շատ ընկեր-բարեկամներ ունի, որոնք անցյալում կերած «աղուհացը» հիշելով՝ թեւերի տակ առան բո­լորովին էլ ոչ անպաշտպան ու խեղճ Համբարձումին (ի դեպ, վերջինս Երեւանում չէ, ասում են՝ արդեն Պարսկաստանում է՝ եկա, տեսա, հաղթեցի)։ Իսկ պաշտպանողները անհայտ դեմ­քեր չէին՝ քաղխորհրդի առեւտրի վարչության նախկին պետ Արմեն Հարությունյան (հայտնի է 51 միլիոնի գործով), ակտիվ հհշականներ Արփիկ Հակոբյանը, Տիգրան Սեդրակյանը…

Երկար-բարակ, դրամատիկ քննարկման ժամանակ շատ հարցականներ պարզվեցին, շատ մեղադրանքներ ու քծնանքներ հնչեցին։ Բայց չարվեց՝ ինչ պետք է արվեր։ Դեպքը հակիրճ ու հավուր պատշաճի որակվելու եւ «իշխանությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ու պատգամավորի անձը վիրավորե­լու» մասին հակիրճ որոշում ըն­դունելու փոխարեն, ժամանակն անտեղի վատնվեց։ Հարմար պահից օգտվելով՝ ընդդիմությու­նը մեջտեղ բերեց քաղաքի սոցիալ-տնտեսական ծրագրի ձգձգ­ման հարցը, իսկ արտահերթ նիստ հրավիրելու մեջ նկատեց նախկին նախագահի հետ աշխատածների նկատմամբ հաշվեհար­դար տեսնելու միտում։ Հակառակ կողմը Համբարձում Գալստյանի արարքը որակեց որպես գործած մեղքերը ծածկելու եւ նախահար­ձակ լինելու փաստ։ Ելույթ ունե­ցավ քաղաքի գլխավոր դատա­խազը եւ նշեց, որ հարցը դեռեւս իրենք չեն քննել։

Օրվա վերջում խորհուրդը որոշեց դատապարտել արարքը, դիմել Համբարձում Գալստյանի ընտրողներին՝ վերջինիս հետ կանչելու կոչով։ Բացի այդ, որոշվեց դիմել Գերագույն խորհր­դին՝ տեղական իշխանություննե­րի պաշտպանությունն ուժեղաց­նելու խնդրանքով, քանի որ վեր­ջերս իշխանությունների դեմ կա­տարվող բռնությունների շարանը շարունակվում է։

Նիստից հետո տհաճ նստվածք մնաց, ակամա հիշեցի «մի գիժ մի քար գցեց…» ասացվածքը։

Ա. Օ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives