December 3, 2020

Կռիվները Ղարաբաղում

  • by Archives.am
  • 9 Months ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 27 մարտի, 1920թ., թիվ 65

Ղարաբաղի կռիվների լուրերը, դժբախտաբար, հաստատվում են։ Ադրբեջանի կառավարությունը մոտ 10000 զորք և զինված խուժան հավաքելով Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանների վրա, դիմել է գործոն քայլերի։ Սուլթանովը կտրուկ պահանջ է դրել հայերին զինաթափ լինել, և երբ հայերը մերժել են, մարտի 20-ին ադրբեջանական զորքերը բոլոր կողմերից անցել են հարձակման ղարաբաղցիների և զանգեզուրցիների վրա։ Հայերն ուժեղ դիմադրություն են ցույց տվել։ Արյունոտ կռիվներ են տեղի ունեցել Խանքենդում, Ասկերանում, Թարթառում և ուրիշ վայրերում։ Երկու կողմից շատ կորուստ է տրվել։ Կռվիները ծավալվում են։ Հայերը վճռել են մինչև վերջին փամփուշտը կռվել, որովհետև անձնատուր լինելը հավասար են համարում բնաջնջման։ Երևի, իբրև արձագանք Ղարաբաղի դեպքերի տաճիկ ադրբեջանյան գործակալները սկսել են ապստամբություն քարոզել Հայաստանում ապրող մահմեդականների մեջ։ Կացությունը շատ լուրջ է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives