November 27, 2020

Կուսակցությունները կոչ են անում

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

Երկիր, 10 հունիսի, 1993թ., հինգշաբթի

Ադրբեջանի քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները իրենց հայտարարություններում անհանգստություն են հայտնում Գյանջայի իրադարձությունների առթիվ, ամբողջ ժողովրդին, այդ թվում նաև ավագներին ու մտավորականներին կոչ անում կասեցնել քաղաքացիական պատերազմը, թույլ չտալ եղբայրասպան կոտորածը, վերականգնել ազգային միասնությունը: «Մուսավաթ» կուսակցության դիվանը գտնում է, որ ներկա պահին, անկախ քաղաքական նպատակներից ու ծրագրերից, բոլոր կուսակցությունները, հասարակական շարժումները պետք է մոբիլիզացվեն հանուն Ադրբեջանի պետականության և տարածքային ամբողջականության պահպանման: «Նոր Ադրբեջան» կուսակցության խորհրդի հայտարարության մեջ ասվում է. «Անհապաղ պետք է կասեցնել եղբայրասպան կոտորածը: Բոլորին կոչ ենք անում միասնության և համերաշխության»: Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտկոմի բյուրոյի հայտարարության մեջ դատապարտվում է պատերազմող մեկ ժողովրդի զավակների միմյանց դեմ զենքի գործադրումը, առաջարկվում է անցկացնել քաղաքական խորհրդակցություններ ընդդիմության և իշխանությունների միջև:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives